Արդյո՞ք անվտանգության շղթան սկսվում է էլեկտրական էներգիայից
ՄՍԾ
Ի՞նչպես է մաթեմատիկան կյանք փրկում
Ի՞նչպես փրկել կյանքեր
Ո՞րոնք են Հայաստանի էկոլոգիական խնդիրները
100

Ի՞նչ է նշանակում «Էներգետիկ անկախություն»

Դա պետության կարողությունն է՝ բավարարել իր էներգետիկ կարիքները սեփական ռեսուրսների հաշվին՝ առանց արտաքին մատակարարներից էական կախվածության։

100

 Ի՞նչ սկզբունքով է որոշվում ընտանիքի «անապահովության աստիճանը »

Գործում է տնտանիքների անապահովության գնահատման համակարգը, որտեղ հաշվի են առնվում եկամուտները, անդամների թիվը, սոցիալական խումբը

100

Որո՞նք են այն 3 իրերը, որոնք պարտադիր պետք է լինեն «Արտակարգ իրավիճակների պայուսակում» և ինչու՞։

Ջուր և սնունդ, օրգանիզմի կենսագործունեությունը պահպանելու համար։Առաջին օգնության հավաքածու և անհրաժեշտ դեղորայք՝ վնասվածքները մշակելու համար։Լապտեր և ռադիոընդունիչ։

100

Առաջին բուժօգնության մեջ ո՞րն է համարվում ոսկե ժամանակ

Առաջին 30 րոպեն

100

Ի՞նչպես կարող ենք պաշտպանել բնությունը

Վերամշակել և խնայել ռեսուրսները

200

Ի՞նչ է  «Կանաչ էներգետիկան»

Էներգիայի ստացումը վերականգնվող աղբյուրներից, որոնք չեն սպառվում և նվազագույն վնաս են հասցնում շրջակա միջավայրին

200

Ո՞րոնք են սոցիալական ոլորտի թվայնացման առավելությունները։

Թափանցիկություն,կոռուպցիայի նվազում և հասանելիություն։ Օրինակ՝ e-soc.am հարթակի միջոցով քաղաքային կարող է առցանց դիմել նպաստի։

200

Ինչո՞վ է վտանգավոր էլեկտրական սարքավորումների հրդեհը ջրով մարելը։

Ջուրը էլեկտրահաղորդիչ է։Եթե սարքը միացված է ցանցին, ջրով մարելիս մարդը կարող է ստանալ մահացու էլեկտրահարում։Բացի այդ,ջուրը կարող է կարճ միացում առաջացնել՝ տարածելով հրդեհը էլեկտրական լարերի ողջ համակարգով։Նման հրդեհները պետք է մարել փոշու կամ ածխաթթվային կրակմարիչներով կամ ավազով։

200

Ո՞ր եղանակով են հաշվում այրվածքի մակերեսը

«9»-րի եղանակով, մարմնի մակերեսը բաժանում ենք առանձին մասերի և արտահայտում տոկոսային ցուցանիշով ՝ գլուխ պարանքց 9% կրծքավանդակի 1-ին մակերես 18% 9 +9 , կրծքավանդակի հետին մակերես 18% 9+9, վերի վերջույթներ 18% 9+9, ստորին վերջույթներ 36% 9+9+9+9;

200

Ի՞նչ է գլոբալ տաքացումը

Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացում

300

Ի՞նչ է «Էներգետիկ աղքատությունը»

Իրավիճակ, երբ տնային տնտեսությունները չեն կարողանում իրենց թույլ տալ բավարար քանակությամբ էներգիա՝ ջեռուցման, լուսավորության կամ սնունդ պատրաստելու համար։

300

Ի՞նչ է երեխայի սոցիալական անձնագիրը

Դա թվայնացված տվյալների համախումբ է, որտեղ ներառվում է երեխայի առողջական վիճակի, կրթության և կարիքների մասին տեղեկատվությունը։ Դա թույլ է տալիս սոցաշխատողին արագ արձագանքել և օգնություն ցուցաբերել։

300

Ինչպե՞ս տարբերել երակային արյունահոսությունը զարկերեկայինից և ո՞րն է առաջին օգնության տարբերությունը։

Երակային արյունը մուգ բալի գույն ունի և հոսում է դանդաղ, հավասարաչափ շիթով։Զարկերակայինը վառ կարմիր է և հորդում է պուլսացնող ցայտերով։Երակայինի դեպքում սովորոբար բավարար է սեղմող վիրակապը, իսկ զարկերակայինի դեպքում անհրաժեշտ է լարան կիրառել վերքից վերև

300

Ի՞նչ է ալերգիան

Օրգանիզմի մեջ երկրորդ անգամ որևէ հակածինի ՝ անտիգենի  ներմուծումը և ներթափանցումը արյան մեջ, որը առաջացնում է օրգանիզմում առկա հակամարմինների հակազդեցությունը կոչվում է ալերգիայի երևույթ։

300

Ո՞րն է օդի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը

Մեքենաների արտանետումները

400

Ո՞րն է Հայաստանի էներգաանվտանգության կարևորագույն հենասյուներից մեկը, որն ապահովում է բազային էլեկտրաէներգիայի մեծ մասը։

Հայկական ատոմային էլեկտրակայանը ՝ Մեծամորի ԱԷԿ

400

Որո՞նք են սոցիալական աջակցության հիմնական տեսակները ՀՀ-ում։

Դրամական օգնություն՝ նպաստ, խնամքի ծառայություն՝ տուն-ինտերնատ, կացարան, խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, վերականգնողական պարագաների տրամադրում՝ սայլակ, լսողական սարքեր։

400

Եթե երկրաշարժի պահին գտնվում ենք փողոցում՝ բարձրահարկ շենքերի հարևանությամբ, ո՞րն է ձեր առաջին գործողությունը։

Անհրաժեշտ է անմիջապես տեղաշարժվել դեպի բաց տարածություն՝ հեռու շենքերից, էլեկտրասյուներից և ծառերից։Եթե դա հնարավոր չէ, պետք է պատսպարվել մոտակա ամուր շինության մուտքի խորշում կամ պաշտպանել գլուխը պայուսակով, քանի որ ամենամեծ վտանգը շենքերի վերին հարկերից թափվող բեկորներն են՝ քիվեր, ապակիներ, ծաղկամաններ։

400

Էպիլեպսիկ նոպայի ժամանակ ի՞նչ չի կարելի անել

Չի կարելի կատարել սրտի անուղղակի մերսում՝ կրծքային սեղմումներ և ներփչումներ, քանի որ տուժածի մոտ ուղղակի գիտակցության կորուստ է, իսկ անոթազարկը առկա է։

400

Ի՞նչ է բնապահպանությունը

Շրջակա միջավայրի ուսումնասիրություն և պաշտպանություն

500

Որո՞նք են հնածո վառելիքի հիմնական տեսակները, որոնցից կախվածությունը փորձում են նվազեցնել  շատ երկրներ

Նավթը, բնական գազը և ածուխը։

500

Ո՞րն է պետության առաջնահերթությունը սոցիալական ոլորտում՝ դրամական օգնությու՞նը, թե՞ ծառայությունը։

Վերջին տարիներին շեշտը դրվում է ծառայությունների վրա։Նպատակն է մարդունօգնել աշխատանք գտնել կամ ստանալ կրթություն, որպեսզի նա ինքնուրույն հաղթահարի աղքատությունը։

500

Ի՞նչ պետք է անել, եթե մարդը կորցրել է գիտակցությունը, բայց շնչում է։

Պետք է հիվանդին դնել «կողմնային կայուն դիրքի»։Դա թույլ չի տա, որ լեզուն հետ գնա և փակի շնչուղիները, կամ եթե մարդը փսխի, զանգվածները չլցվեն թոքերը։ Անհրաժեշտ է նաև թուլացնել սեղմող հագուստը և ապահովել թարմ օդ։

500

Ճառագայթման դեպքում ինչու՞ և ինչպե՞ս

Դա արվում է բացառապես վահանաձև գեղձի պաշտպանության համար օգտագործվում են 5% յոդի լ 3-5 կաթիլ լուծել 100մլ ջրում և ընդունել 1-2  ժամը մեկ 1 թեյ գդալ, իսկ փոքր երեխաներին միայն քսել մարմնին։ Դա պաշտպանում է ռադիոակտիվ  յոդից, որը ճառագայթման հետևանքով է տարածվել։

500

Ի՞նչ է կենսաբազմազանությունը

Բույսերի և կենդանիների բազմազանությունը

M
e
n
u