Նոր ցավազրկող դեղամիջոցի կլինիկական փորձարկման ժամանակ բժիշկները տեղյակ են թե պացիենտներից ովքեր են ստանում դեղամիջոցը, և ովքեր՝ պլացեբոն: Երբ հարկավոր է գնահատել պացիենտների ցավի աստիճանը բժիշկները ենթագիտակցաբար դեղամիջոցը ստացող պացիենտներին ավելի ցածր են գնահատում:
Դիտորդի կողմնակալություն
Դուք նկատել եք, որ հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանայք, ովքեր կալցիումի հավելումներ են ընդունում, ավելի քիչ ոսկրային կոտրվածքներ են ունենում։ Ձեր գաղափարը ստուգելու համար դուք ցանկանում եք իրականացնել ռանդոմիզացված փորձարկում։
Ո՞րն է ձեր հիպոթեզը
Ա. Կալցիումի հավելումների օգտագործումը նվազեցնում է կոտրվածքների հաճախականությունը հետդաշտանադադարային տարիքի կանանց շրջանում։
Բ. Կալցիումի անբավարարությունը մեծացնում է կոտրվածքների ռիսկը երիտասարդ կանանց շրջանում
Գ. Կալցիումի ընդունումը կապ չունի ոսկրային կոտրվածքների զարգացման հետ։
Դ. Կոտրվածքների առաջացման իրական պատճառը D վիտամինի պակասն է, այլ ոչ թե կալցիումինը։
Կալցիումի հավելումների օգտագործումը նվազեցնում է կոտրվածքների հաճախականությունը հետդաշտանադադարային տարիքի կանանց շրջանում։
Երբեմն մարդ գտնում է այն, ինչ չի փնտրում։ Երբ ես արթնացա 1928 թվականի սեպտեմբերի 28-ի լուսաբացից անմիջապես հետո, ես, անշուշտ, չէի պլանավորում հեղափոխություն մտցնել ամբողջ բժշկության մեջ՝ հայտնաբերելով աշխարհի առաջին մանրէասպանը։ Բայց կարծում եմ դա հենց այն է, ինչը ես արեցի։
Ալեքսանդր Ֆլեմինգ
Հոմեոպաթիայի օգուտների մասին հոդված գրող ուսանողը փնտրում է հոդվածներ, որոնք հաստատում են իր նախնական տեսակետը հոմեոպաթիայի բուժիչ ունակությունների վերաբերյալ՝ անտեսելով այն հետազոտությունները, որոնք ցույց չեն տալիս հոմեոպաթիկ բուժման էական օգուտները:
Հաստատման կողմնակալություն
Հետազոտողը ուսումնասիրության վերջում եզրակացնում է, որ օմեգա-3-ի հավելումները նվազեցնում են սրտամկանի ինֆարկտի ռիսկը, սակայն նրա գործընկերը նկատեց, որ ուսումնասիրության մեջ ներառված մասնակիցները ունեցել են տարբեր սկզբնական սննդակարգեր։
Հիպոթեզի ստուգման ո՞ր փուլում է սխալ տեղի ունեցել։
Ա. Մասնակիցներին խմբերի մեջ բաշխման ընթացքում
Բ. Տվյալների վերլուծության ընթացքում
Գ. Հիպոթեզի ձևակերպման ընթացքում
Դ. Արդյունքների մեկնաբանման ընթացքում
Մասնակիցներին խմբերի մեջ բաշխման ընթացքում
Հայազգի այս գյուտարարը ՄՌՇ սարքի հայտնագործողն է
Ռեյմոնդ Դամադյան
Դեղագործական ընկերությունը ֆինանսավորում է 10 նոր կլինիկական փորձարկում, որտեղ ուսումնասիրվում է այդ ընկերության նոր հակադեպրեսանտը: Այդ հետազոտություններից միայն 2-ն են ցույց են տալիս զգալի բարելավում, որոնք էլ և հրապարակվում են գիտական ամսագրերում, իսկ մյուս 8 հետազոտությունների տվյալները, որոնք որևէ բարելավում ցույց չեն տալիս, մնում են չհրապարակված:
Հրապարակման կողմնակալություն
Ինչպիսի՞ հիպոթեզ է ներկայացվածը։
Եթե հիվանդները 8 շաբաթ ստանան X դեղամիջոցը, նրանց C ռեակտիվ սպիտակուցը ի համեմատ սկզբնական մակարդակի կնվազի։
Ա.Նկարագրական
Բ. 0-ական վարկած
Գ. Ուղղորդված
Դ. Չուղղորդված
Ուղղորդված
Երբեմն մարդ գտնում է այն, ինչ չի փնտրում։ Երբ ես արթնացա 1928 թվականի սեպտեմբերի 28-ի լուսաբացից անմիջապես հետո, ես, անշուշտ, չէի պլանավորում հեղափոխություն մտցնել ամբողջ բժշկության մեջ՝ հայտնաբերելով աշխարհի առաջին մանրէասպանը։ Բայց կարծում եմ դա հենց այն է, ինչը ես արեցի։
Ալեքսանդր Ֆլեմինգ
Սրտաբանը վերլուծում է սրտի կանգից հետո ողջ մնացած 20 հիվանդների տվյալները և եզրակացնում, որ վաղ սիրտ-թոքային վերակենդանացումը միշտ հանգեցնում է լիակատար ապաքինման։
Փրկվածի կողմնակալություն
Ուսումնասիրության հետազոտական հարցը հետևյալն է. «Զարկերակային հիպերտենզիա ունեցող մեծահասակների շրջանում համակցված դեղահաբի ընդունումը՝ համեմատած ստանդարտ դեղորայքային ռեժիմի հետ, արդյո՞ք նվազեցնում է սիրտանոթային իրադարձությունների զարգացման հաճախականությունը»։
Ո՞րն է հետևյալ հետազոտության կախյալ փոփոխականը
A.Զարկերակային հիպերտենզիա ունեցող անձինք
B.Համակցված դեղահաբ
C.Ստանդարտ դեղորայքային ռեժիմ
D.Սիրտանոթային իրադարձություններ
Սիրտանոթային իրադարձություններ
Այս կանադացի բժիշկ-համաճարակաբանը ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ կոնցեպտի հիմնադիրներից է
Դեյվիդ Սաքեթ
Գիտաշխատող Վ․-ն ցանկանում է ուսումնասիրել, թե ուսանողները միջինում քանի ժամ են ծախսում վիդեոխաղերի վրա։ Նա գնում է տեղային խաղային ակումբ և հարցազրույց է անցկացնում այնտեղ գտնվող 50 ուսանողի հետ։ Ստացված արդյունքների հիման վրա նա եզրակացնում է, որ․ «Երևանում ուսանողները միջինում օրական ավելի քան 8 ժամ են ծախսում վիդեոխաղերի վրա»։
Ո՞ր կողմնակալությունն է առկա և ինչպե՞ս կխուսափեք նրանից
Ընտրանքի
Ռանդոմիզացված հետազոտությունը ցույց է տվել, որ նոր ԱՓՖ ինհիբիտորները մահացության հաճախականությունը նվազեցնում են 15%-ով, սակայն p = 0.08:
Ի՞նչ է սա նշանակում
Ա․0-ական հիպոթեզը ճիշտ է
Բ․Չկան վիճակագրական բավարար ապացույցներ 0-ական հիպոթեզը ժխտելու համար
Գ․ Ուսումնասիրության ընտրանքը շատ մեծ է
Դ․ Նոր դեղորայքը չի ազդում մահացության վրա
Չկան վիճակագրական բավարար ապացույցներ 0-ական հիպոթեզը ժխտելու համար