Արդյ՞ք բնապահպանական քայլ է անտառից արջի մոլորված ձագին տուն բերելու գործողությունը:
Ոչ
Ո՞ր գիշատիչ միջատն է մեզ հետ միասին պայքարում վնասակար միջատների դեմ:
Զատիկը
Ինչո՞վ է սնվում ոզնին
Միջատներով և մանր ողնաշարավորներով
Ի՞նչ է բնությունը:
Բնությունը այն ամենն է, ինչ շրջապատում է մեզ և ստեղծված չէ մարդու ձեռքով: Բնությունն արևն է, օդը,ջուրը, հողը, քարերը և բոլոր կենդանի արարածները:
Ծառահատումների արդյունքում ի՞նչ է կատարվում անտառային էկոհամակարգի հետ:
Այն դեգրադացվում է (կենսաբազմազանության նվազում, հողի խոնավության գոլորշիացում, բազմաթիվ կենդանի օրգանիզմների գոյության պայմանների վատթարացում)
Արևի կիզիչ ճառագայթներից բույսերի պաշտպանության ի՞նչ եղանակ կառաջարկեք:
Ստվերացման ցանցերի կիրառություն
Ինչի՞ կհանգեցնի հանածո վառելիքի այժմյան տեմպերով արդյունահանումը և սպառումը:
Սոցիալական բախումների և պատերազմների
Ի՞նչ կլինի եթե երկրի վրա մարդկանց թիվը գերազանցի 9 միլիարդը:
Բնական ռեսուրսներն արագորեն կսպառվեն, և մարդիկ պարզապես չեն ունենա բավարար խմելու ջուր, կանոնավոր սնունդ և բնական վառելիք:
Ի՞նչ բնապահպանական խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական գործունեության ավանդական եղանակը
Հողի և ջրային ավազանների աղտոտում
Թափոնների վերամշակման գործում ի՞նչ նախապատրաստական աշխատանք պետք է կատարի համայնքը:
Պետք է կազմակերպի աղբի տեսակավորված հավաքման գործողություն:
Ի՞նչ փոխազդեցության է ենթարկվում ածխածնի երկօքսիդը համաշխարհային օվկիանոսի մակերևույթի հետ հպման արդյունքում:
Տեղի է ունենում օվկիանոսի թթվայնացում
Որո՞նք են մոլորակի չափազանց տաքացման հիմնական գործոնները:
Մոլորակի բնակչության վարած կյանքը, ջերմոցային գազերը, արդյունաբերական արտանետումները, գյուղատնտեսությունը
Ինչպե՞ս է ազդում օզոնային շերտը բնապահպանական գործընթացների վրա:
Այն պատշաճ կերպով չի պաշտպանում երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից
Թվարկի՛ր առնվազն 5 գլոբալ բնապահպանական խնդիր
Հողերի և ջրերի աղտոտում,գերբնակեցում,տաքացում, բնական պաշարների սպառում, աղբի ծավալների ավելացում, կենսաբանական տեսակների ոչնչացում և անհետացում, ծովերի և օվկիանոսների ջրերի թթվայնացում, անտառային տարածքների կրճատում, օզոնային շերտի քայքայում և նոսրացում
Ի՞նչ նպատակ է հետապնդել նախկինում հացահատիկի բերքահավաքից հետո դաշտի խոզանի այրումը
Մոլախոտերի սերմերի և հիվանդությունների հարուցիչների ոչնչացում
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված զարգացած մի շարք երկրներում էկոտուրիզմով զբաղվող հյուրատների համար:
Հարկային բեռի թեթևացման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցառումներ: