Թեմա 1/2/5/7
Թեմա 3
Թեմա 4 (3)
Թեմա 6
Թեմա 8
100

Անբարեխիղճ տիրապետումն առաջանում էր այն դեպքում, երբ…

Անբարեխիղճ տիրապետուﬓ առաջանում էր այն դեպքում երբ անձը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ տիրապետած գույքը նրան չի պատկանում կամ իր տիրապետուﬓ անօրինական է։


100

Ե՞րբ էր ստրուկին ազատություն շնորհվում manumissio testamenta եղանակով

Ստրուկին ազատություն էր տրվում manumissio testamenta եղանակով ստրկատիրոջ կտակի հիման վրա

100

Թվարկեք հռոմեական իրավունքին հայտնի իրային իրավունքների տեսակները

Իրային իրավունքի տեսակներն էին տիրապետման, սեփականության և ուրիշի իրերի նկատմամբ ունեցած իրավունքները


100

Թվարկեք սկզբնական եղանակով սեփականության իրավունքի ձեռք բերման եղանակները

Սկզբնական եղանակով սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին են դասվում տիրազուրկ գույքին տիրանալը, սպեցիֆիկացիան, իրերի միացումը և ձեռքբերման վաղեմությունը


100

Ե՞րբ է Դավիթի ծնունդը

Մարտի 2

200

Թվարկեք հռոմեական իրավունքին հայտնի անձնական սերվիտուտների տեսակները

Անձնական սերվիտուտների առավել տարածված տեսակներն էին ուզուֆրուկտը, ուզուսը, հաբիտացիոն և ուրիշի ստրուկի կամ կենդանու օգտագործման իրավունքը։


200

Հռոմում ֆիզիկական անձանց միավորումների ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեին

Ըստ հռոﬔացի իրավաբանների ֆիզիկական անձանց ﬕավորուﬓերը բաժանվում են երկու խմբի` հանրային իրավունքի անձանց ﬕավորուﬓեր, օրինակ համայնք, հանրապետական և կայսերական գանձարաններ: Երկրորդը՝ մասնավոր իրավունքի անձանց ﬕավորուﬓեր, օրինակ տարբեր մասնագիտություններ ունեցող արհեստավորների ﬕավորուﬓեր։


200

Բացատրեք էմանսիպացիա կոչվող ինստիտուտի էությունը

Էմանսիպացիա կոչվող ինստիտուտի շնորհիվ կայսեր հատուկ թույլտվությամբ 12 տարին լրացած տղաները և 18 տարին լրացած կանայք, նախքան գործունակության օրենքով սահմանված տարիքին հասնելը, կարող էին օժտվել լրիվ գործունակությամբ և լիարժեք մասնակցել քաղաքացիական իրավահարաբերություններին:


200

Ի՞նչ ենք հասկանում սեփականության իրավունքի բովանդակություն ասելով

Այն իրավազորությունների ամբողջությունը, որոնք պատկանում էին սեփականատիրոջը, որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի։ Դրանք են տիրապետման, օգտագործման, պտուղների և եկամուտների օգտագործման, տնօրինման և պաշտպանության իրավունքները


200

Թվարկել պարտավորությունների առաջացման աղբյուրները

Պարտավորության առաջացման աղբյուրները բաժանվում էին 4 խմբի` պայմանագրեր (ծագում էին կողﬔրի համաձայնության հիման վրա կնքված պայմանագրերից), իրավախախտուﬓեր (ծագում էին անօրինական գործողություններից, որոնց հետևանքով այլ անձի ﬖաս էր պատճառվում), քվազիպայմանագրեր և քվազիդելիկտներ (ﬕակողմանի գործողությունների կամ որոշակի իրադարձությունների արդյունքում պայմանագրերից ու դելիկտներից բխող պարտավորությունների նման, սակայն ոչ նույնական, պարտավորություններ):

300

Իրավունքի աղբյուրի ո՞ր տեսակներն էին անվանվում constitutiones, mores majorum, leges, senatus consultum եզրույթներով

Հռոﬔական իրավունքի աղբյուրները կոչվում էին հատուկ լատիներեն եզրույթներով։ Constitutiones էին կոչվում կայսերական կարգադրությունները, mores majorum՝ նախնիների սովորույթները, leges՝ ժողովուրդի ընդունած օրենքները, իսկ senatus consultum՝ սենատի որոշուﬓերը։ 

300

Տվեք քաղաքացու իրավունակության սահմանումը

Քաղաքացու իրավունակությունը իրավաբանական հատկություն է, որով քաղաքացին կարող եր ունենալ քաղակացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:

300

Բացատրեք jus postliminii կոչվող ինստիտուտի էությունը

Հռոմեական մասնավոր իրավունքը նախատեսում էր կորցրած իրավունակությունը վերականգնելու հնարավորություն տվող ինստիտուտ, որը կոչվում էր jus postliminii: Oրինակ՝ գերեվարման արդյունքում ազատության կարգավիճակը կորցրած անձը կարող էր փախչել կամ փրկագնվել գերությունից: Այս դեպքում jus postliminii-ի ուժով իրավունակությունը կորցրած անձի բոլոր իրավունքները վերականգնվում էին (պատեր ֆամիլիասի, սեփականատիրոջ և այլն)։

300

Վինդիկացիոն հայցի միջոցով գույքի սեփականատերը…

Ուրիշի ապօրինի տիրապետությունից ետ էր պահանջում իրեն պատկանող գույքը

300

Տվեք բաժնային պարտավորությունների հասկացությունը

Բաժնային էին համարվում այն պարտավորությունները, որոնց մասնակցում էին երկու կամ ավելի պարտատեր և պարտապան և նրանցից յուրաքանչյուրի պահանջի իրավունքը կամ պարտավորության կատարման բաժինը որոշակի էր: Բաժինները ենթադրումէին հավասար, եթե կողﬔրի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէին: Բաժնային պարտավորությունները կարող էին ծագել այն ժամանակ, երբ պարտավորության օբյեկտը բաժանելի իր էր:

400

Հռոմեական պետության պատմության պարբերացումը կատարելիս այն պայմանականորեն ինչպիսի՞ շրջանների ենք բաժանում

Հռոﬔական պետության պարբերացումը կատարելիս այն կարող ենք պայմանականորեն բաժանել 3 շրջանի: 1. Հին կամ թագավորական շրջան (մթա 8-5): Իրավունքի աղբյուրը սովորույթներն են: 2. Հանրապետական շրջան (մթա 5-1): Իրավունքի աղբյուր՝ ժողովրդական ժողոﬖերի կողﬕց ընդունված օրենքներ: 3. Միապետության շրջան, որն իր հերթին բաժանվում է պրինցիպատի շրջանի, որտեղ սովորույթների և օրենքների հետ ﬔկտեղ իրավունքի աղբյուր են հանդիսանում սենատի որոշուﬓերը և դոﬕնանտի շրջանի, երբ սովորույթների, օրենքների, սենատի որոշուﬓերի հետ գերակայող իրավական ուժ ունեն կայսերական սահմանադրությունները։

400

Որպես իրավունակության սահմանափակման հատուկ հիմք ե՞րբ էր կիրառվում Turpitudo-ն, Infamia-ն, Intestabilitas-ը

Turpitudo-ն կիրառվում էր, երբ անձը զբաղվում էր այնպիսի մասնագիտությամբ, որն անհարիր էր Հռոﬕ քաղաքացուն (դերասան, մարﬓավաճառ և այլն):

Infamia-ի դեպքում եթե անձը թույլ էր տալիս Հռոﬕ քաղաքացուն վարկաբեկող արարք, ապա հռոﬔական մագիստրատները` ցենզորները, նրան կարող էին զրկել որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Intestabilitas-ը կիրառվում էր, երբ անձը որևէ գործարք կնքելիս հանդես էր եկել որպես վրա, սակայն հետագայում հրաժարվում էր հաստատել այդպիսի գործարքի կնքման փաստը կամ հայտնել դրա բովանդակությունը։

400

Ինչո՞վ էին միմյանցից տարբերվում res mobiles և res immobiles իրերը, բացատրեք իրերի res divisibles և res indivisibles-ի դասակարգման գործնական նշանակությունը

Իրերը ըստ շարժունակության բաժանվում էին երկու հիﬓական խմբի շարժական (res mobiles) և անշարժ (res immobiles): Շարժական էին համարվում այն իրերը, որոնք տարածության ﬔջ հնարավոր էր տեղաշարժել առանց դրանց էությանը ﬖաս պատճառելու, իսկ անշարժ էին այն իրերը, որոնք հնարավոր չէր տեղափոխել առանց ﬖասի: Իրավական առումով նաև կարևոր էր ձեռքբերման վաղեմության տարբերությունը`շարժականների դեպքում 1 տարի, իսկ անշարժների դեպքում 2 տարի։

Բաժանելի իրերը բնութագրվում էին նրանով, որ դրանք մասերի բաժանելիս չէին կորցնում իրենց նախասկզբնական տնտեսական նշանակությունը։ Այսինքն՝ այդ իրերը մասերի բաժանելու դեպքում պահպանում էին իրենց տեսակային և nրակական հատկանիշները, օրինակ՝ ցորենը, վառելիքը, հողը, շենքերը և այլն: Իսկ անբաժանելի իրերը մասերի բաժանելիս կորցնում էին իրենց տեսակային ու որակական հատկանիշները, օրինակ՝ ստրուկը, սեղանը, աթոռը և այլն։ Իրերի նման դասակարգումը կարևոր իրավական նշանակություն ուներ սեփականության, պարտավորական և ժառանգման իրավահարաբերություններում:



400

Actio negatoria-ն ներկայացվում էր այն դեպքում, երբ…

Նեգատոր հայցը ներկայացվում էր այն դեպքում, երբ սեփականատերը թեև չէր զրկվում գույքի նկատմամբ իր ունեցած տիրապետման իրավունքից, սակայն այդ իրավունքն իրականացնելու համար այլ անձանց կողﬕց ստեղծվում էին խոչընդոտներ: Հայցը բավարարելու դեպքում պատասխանողը պարտավորեցվում էր դադարեցնել սեփականատիրոջ իրավունքը խախտող գործողությունները և հատուցել սեփականատիրոջը պատճառված ﬖասները


400

Թվարկեք այն պահանջները, որոնք ցեսիայի առարկա հանդիսանալ չէին կարող

1) պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքերը (օր՝ ալիմենտ)

2) անձի կյանքին և առողջությանը պատճառված ﬖասի հատուցման պահանջի իրավունքը:

3) արգելվում էր այն իրավունքների զիջումը, որոնց հետ կապված հայցը գտնվում է դատարանում

4) չի թույլատրվում պահանջը զիջել նախկին պարտատիրոջից ավելի ազդեցիկ անձի


500

Տվեք սերվիտուտային իրավունքի հասկացությունը

Սերվիտուտային իրավունքները բնորոշվում էին որպես բնական, ինքնուրույն և մշտական իրավունքներ, որոնց առկայության պայմաններում իրի սեփականատերը առանց պայմանների ստանձնում էր պասիվ և անհատական պարտավորություններ: Նա չէր կարող սերվիտուտի կրողին արգելել օգտվել իր իրավունքից և չէր կարող իր գույքից օգտվել այնպես, ինչպես սերվիտուտը սահմանեուց առաջ։


500

Անձանց կողմից ստեղծված միավորումը իրավաբանական անձ համարվելու համար ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լիներ 

Անձանց կողﬕց ստեղծված ﬕավորումը իրավաբանական անձ համարվելու համար պետք է օժտված լինի որոշակի հատկանիշներով: Առաջին, որ կազմակերպությունը քաղաքացիական իրավահարաբերություններում դիտվում էր որպես մասնավոր անձ, երկրորդը, որ կազմակերպությունն իրավաբանորեն շարունակում էր գոյություն ունենալ, երբ նրա առանձին անդաﬓեր դուրս էին գալիս ﬕությունից կամ հիﬓադիրների նախկին կազﬓ ամբողջությամբ փոփոխվում էր: Երրորդը այն էր, որ կազմակերպության գույքն առանձնացված էր անդաﬓերի գույքից և կազմակերպությունը պատասխանատվություն չէր կրում իր անդաﬓերի պարտավորությունների համար: Եվ վերջապես, կազմակերպությունը` որպես քաղաքացիական շրջանառության սուբյեկտ, այլ անձանց հետ իրավահարաբերությունների ﬔջ էր մտնում այն մասնավոր անձանց ﬕջոցով, ովքեր լիազորված էին հանդես գալու նրա անունից։


500

Ինչո՞վ էին միմյանցից տարբերվում res corpolares և res incorpolares, res consumptibiles և res non consumptibiles իրերը

Գայոսն իրերը բաժանում էր նյութեղեն իրերի(res corporales) և ոչ նյութեղեն (res incorporales) իրերի: Նյութեղեն իրերը հնարավոր էր շոշափել օրինակ՝ ստրուկներ, հողամասեր, շինանյութեր, գործիքներ, իսկ ոչ նյութեղեն իրերը անհնարին էր շոշափել, օրինակ՝ իրավունքներ, պարտավորություններ և այլն:

Սպառելի (res consumptibiles) իրերը ﬔկ գործողության հետևանքով ոչնչանում կամ կորցնում էին իրենց նախնական հատկությունները իսկ ոչ սպառելի (res non consumptibiles) իրերը պահպանվում էին ավելի տևական ժամկետով։ Վարձակալության պայմանագրի առարկա կարող էին հանդիսանալ ﬕայն ոչ սպառելի իրերը



500

Նշեք հայցային վաղեմության ժամկետի ընդհատման և կասեցման հիմքերը

Հայցային վաղեմությունը օրենքով սահմանված այն ժամկետն էր, որի ընթացքում անձը կարող էր դիﬔլ դատարան, իր խախտված իրավունքների պաշտպանության համար: Որոշ դեպքերում հայցային վաղեմությունը կարող է ընդհատվել կամ կասեցվել: Կասեցվում են օրինակ, երբ լեգիոները գտնվում է ռազմական երթում և այն վերսկսվում էր, եթե կասեցման հիմք հանդիսացող հանգամանքները վերանում էին: Ընդհատվում էր, երբ դատարան հայց էր հարուցվում կամ պարտապանը ճանաչում էր իր պարտքը: Այս դեպքում ժամկետը ընդհատվում էր և սկսում ընթանալ նորից


500

Թվարկեք պարտավորական իրավունքն իրային իրավունքից սահմանազատելու համար հիմք հանդիսացող չափորոշիչները

Նախ իրային իրավունքը նախատեսված էր օրենքով, իրավունքի սուբյեկտները չէին կարող ինքնուրույն ստեղծել դրա նոր տեսակներ, ﬕնչդեռ պարտավորական իրավունքի պարագայում կողﬔրը կարող էին սահմանել նաև օրենքին չհակասող նոր պարտավորություններ: Իրային իրավունքի օբյեկտ հանդիսանում էին ﬕայն անհատապես որոշվող իրերը, ﬕնչդեռ պարտավորական իրավունքի դեպքում օբյեկտ կարող էին հանդիսանալ և անհատապես և տեսականիշով որոշվող իրերը: Իրային իրավունքը համարվում էր բացարձակ՝ իրականացվում էր իրավազոր անձի անմիջական գործողություններով, իսկ պարտավորականը` հարաբերական, իրականացվում էր պարտապանի իր պարտականության կատարմամբ: Վերջապես, իրային իրավահարաբերությունները վերաբերում էին անձանց գույքի պատկանելությանը, իսկ պարտավորական իրավահարաբերությունները` գույքային բարիքների փոխանակմանն ու փոխանցմանը


M
e
n
u