Թվարկեք մարսողության երկու տեսակները
Քիմիական, մեխանիկական
Ստամոքսի դերը
Սննդի պահեստավորում, սպիտակուցների մարսում, սննդի մանրէազերծում, խառնում՝ մեխանիկական մարսողություն:
Ինչո՞ւ է կոչվում 12-մատնյա աղիք
երկարությունը մոտավորապես այդքան է
Բարակ աղիքի դերը
մարսողություն, ներծծում
Արյունատար համակարգի 3 դեր
ջերմակարգավորիչ, փոխադրող, պաշտպանական
Անվանեք թքի երեք բաղադրիչ և նշեք դրա նշանակությունը
լիզոցիմ, ջուր, պտիալին կամ ամիլազ
Ստամոքսահյութի բաղադրությունը
աղաթթու, լորձ, պեպսին, ջուր
Ի՞նչ գեղձերի ծորաններ են բացվում այդտեղ:
լեղածորան և ենթաստամոքսային գեղձի ծորան
Բարակ աղիքի մկանների դերը
օղակաձև, երկայնական մկանների կծկումների բացատրությունը
Ձեռքբերովի իմունիտետի կարևորությունը
Ճանաչում ենք մանրէներին, ավելի լավ ենք պաշտպանվում կրկին հանդիպելիս
Առաջարկեք, թե ինչ տեղի կունենա, եթե մարդու թքագեղձի ծորանը խցանվի:
Գեղձը կուռչի, թուք քիչ կլցվի բերան, սնունդը լավ չի թրջվի, լավ չի փափկի, քիմիական մարսողությունը լիարժեք չի լինի:
Պեպսինի դերը և աղաթթվի նշանակությունը
պեպսին-սպիտակուցի ճեղքում, աղաթթու-սննդի ուռչեցում, մանրէազերծում, պեպսինի համար թթվային միջավայրի ստեղծում:
Բացատրեք լեղու դերը
ճարպերի էմուլսացում, աղիքների գալարակծկանքի խթանում:
Բարակ աղիքի կառուցվածքի և ֆունկցիայի կապը
3 օրինակ
Երկարություն, թավիկներ, պատի գեղփային բջիջներ
Սննդի բաղադրիչները և դրանց դերը
Ածխաջուր և ճարպ-էներգիական
սպիտակուց- կառուցողական՝ մկանները, ֆերմենտները, հեմոգլոբինը և այլն սպիտակուցներ են:
վիտամիններ- ֆերմենտների մաս են հանդիսանում
Հանքային աղեր-ոսկրերի, ատամների ամրություն, տարբեր գործընթաների համար՝ օր. հեմոգլօբինի երկաթը:
Ջուր-բջիջներր լարվածություն, տարբեր գործընթացներ, մարսողության հյութեր և այլն
Առաջարկեք, թե ինչ կլինի, եթե լեզուն այրվի և ընկալիչները վնասվեն:
Խառնելու ֆունկցիան կմնա, մարդը համ չի զգա, չի հասկանա, թե ինչքանով է սնունդը պատրաստ և պիտանի կուլ տալու:
Ստամոքսի կառուցվածքի և ֆունկցիայի կապը
4 օրինակ
սեղմաններ, ծալքեր, ստամոքսահյութ արտադրող բջիջներ, մկաններ
Բացատրեք. ենթաստամոքսային հյութի դերը:
Լիպազ, տրիպսին, ամիլազ- սպիատկուցների, ճարպերի և ածխաջրերի մարսում:
Առաջարկեք, թե ինչ կլինի, եթե հաստ աղիքում. ջուրը չներծծվի:
Ջրազրկում
Արյան շրջանառության մեծ և փոքր շրջանների տարբերությունը
սրտի մասերի անվանում և արյան հոսքի բացատրություն երկու շրջանների համար
Առաջարկեք, թե ինչու են ատամներին պետք նյարդ և արյունատար անոթներ:
Հուշում-ցեմենտը և դենտինի միջուկը հյուսվածքներ են:
Ցեմենտի և դենտինի բջիջներին անհրաժեշտ սննդանյութերի, թթվածնի մատրակարում, զգայունության պահովում:
Առաջարկեք, թե ինչու սննդի բաղադրիչներից միայն սպիտակուցներն են մարսվում ստամոքսում:
Կա միայն սպիտակուց մարսող ֆերմենտ:
Առաջարկեք, թե մարդու վրա ինչպես կազդի, եթե 1.լեղածորանը խցանվի 2. լյարդը ախտահարվի
1. լեղու ֆունկցիայի հետ կապված պատասխան + դեղնություն
2. լյարդի ֆունկցիաների նշում:
Առաջարկեք, թե բարակ աղիքում մազանոթների արյունն ինչու է դռներակով գնում լյարդ, այնուհետև միայն լցվում սիներակի մեջ:
Լյարդի վնասազերծման և գլյուկոզի կարգավորման ֆունկցիայի ապահովման համար:
Արյունատար համակարգի կառուցվածքի և ֆունկցիայի կապի 5 օրինակ
Սիրտ-2, մազանոթ-1, զարկերակ-1, երակ-1
Սիրտ-փական, մկանային պատ, մազանոթ-բարակ մեկ բջջային շերտի հաստություն, զարկերակ-առաձգական, հաստ մկանային պատ, երակ-փականներ հետհոսքից խուսափելու համար