ԽԱՌԸ ՀԱՐՑԵՐ
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
100

Թվարկեք ազգային երեք ուտելիք:

Լավաշ, տոլմա, հարիսա, ղափամա, թանապուր, գաթա:

100

Նշիր Հայաստանի քաղաքներից երեքը։

Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Ստեփանավան, Իջևան, Գորիս…)

100

Ե՞րբ են հայերը քրիստոնեությունը ընդունել իբրև պետական պաշտոնական կրոն և ո՞վ էր թագավորը:    

301 թվականին հայերը քրիստոնեությունը ընդունել են իբրև պետական պաշտոնական կրոն , թագավորը Տրդատ III ն էր:

100

Նշեք մի քանի հայ անվանի բանաստեղծների անուններ:

Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Վահան Տերյան...

100

Ո՞ր թագավորի օրոք և ո՞ր դարում է Հայաստանն ունեցել իր ամենամեծ սահմանները և կոչվել ծովից ծով Հայաստան։

Տիգրան Մեծի օրոք, մ.թ.ա 1 ին դարում:

200

Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը:

Սևանա լիճը

200

Քանի՞ մարզ ունի Հայաստանը, թվարկիր դրանցից երեքը։

Հայաստանն ունի 10 մարզ՝ Շիրակ, Լոռի, Կոտայք, Գեղարքունիք, Արարատ, Արմավիր, Տավուշ, Արագածոտն, Վայոց Ձոր, Սյունիք:

200

Ե՞րբ և ու՞մ հրահանգով է  կառուցվել Էջմիածնի տաճարը:     

301-303թթ Գրիգոր Լուսավորիչի հրահանգով:

200

Ո՞վ է Կոմիտասը:

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) համարվում է հայկական դասական երաժշտության հիմնադիր: Հայ մեծ երգահան, երգիչ,  երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ:

200

Ե՞րբ է ստեղծվել  Հայաստանի առաջին Հանրապետությունը  և որքա՞ն է այն գոյություն ունեցել:  

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը:


300

Ո՞վ է համարվում հայ ազգի նախահայրը: 

Հայկ նահապետը

300

Քանի՞ մայրաքաղաք է ունեցել Հայաստանը, թվարկեք երեքը:

Հայաստանը ունեցել է 12 մայրաքաղաք, դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշեն, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

300

Քանի՞ առաքյալ ուներ Հիսուս Քրիստոսը, և ո՞ր առաքյալներն են եկել Հայաստան քրիստոնեություն տարածելու:

Հիսուսը ուներ 12 առաքյալ , Թադեոսն ու Բարդուղիմեոսն են եկել Հայաստան քրիստոնեությունը քարոզելու:

300

Ո՞րն է առաջին նախադասությունը, որ թարգմանվել է հայերեն գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայոց գրերի գյուտից հետո հայերեն գրված առաջին նախադասությունն է ՝ «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը"

300

Որո՞նք են  են հայկական դրոշի գույները և ի՞նչ է խորհրդանշում դրոշի ամեն մի գույնը:

Հայկական դրոշի գույներն են կարմիր, կապույտ, ծիրանագույն:Կարմիրը՝ հայ ժողովրդի դարեր շարունակ թափած արյունն է, կապույտը՝ խաղաղ երկինքը, իսկ ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը:

400

Ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայոց այբուբենը: Քանի՞ տառից է այն բաղկացած: 

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց այբուբենը 405 թվականին, որը բաղկացած է 36 տառերից:

400

Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը,քանի՞ գագաթ ունի և որո՞նք են դրանք:          

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Արարատ լեռն է, որն ունի 2 գագաթ, բարձրը անվանվում է Մասիս, փոքրը՝ Սիս:

400

Ո՞վ է եղել առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ո՞ր թվականներին է  գահակալել: 

Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղել է Գրիգոր Լուսավորիչը, 302-325թթ:

400

Ո՞վ է գրել "Պատմություն հայոց" գիրքը, ու՞մ խնդրանքով և ո՞ր դարում:  

"Պատմություն Հայոց" գիրքը գրել է Մովսես Խորենացին, 5  րդ դարում, Սահակ Պարթևի (Պահլավունի) խնդրանքով:

400

DOUBLE POINTS ****

Ո՞վ է եղել Վարդան Մամիկոնյանը և ո՞ր ճակատամարտով է հիշատակվում նրա անունը հայոց պատմության մեջ:

DOUBLE POINTS **** 

Վարդան Մամիկոնյանը եղել է 5 րդ դարի հայոց սպարապետ, հայ զորավար, ով իր կյանքի գնով պաշտպանել է հայ ազգը կրոնափոխելուց: 451 թվականի մայիսի 26 ին Ավարայրի դաշտում տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որը կոչվում էր նաև Վարդանանց ճակատամարտ:

500

Ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը նշում անկախության օրը և ե՞րբ սահմանադրության օրը:

Անկախության օրը նշում են Սեպտեմբերի 21-ին իսկ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին:

500

Ո՞րն է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞ր թվականին է այն հիմնադրվել և ու՞մ կողմից։

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, այն հիմնադրվել է մթա 782 թ-ին Արգիշտի թագավորի կողմից:

500

Ինչպե՞ս Է Էջմիածինը ընտրվել տաճարի կառուցման համար և ի՞նչ է նշանակում Էջմիածին:           

Ըստ 5 րդ դարի պատմիչի Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ըստ որի Աստծո միածին որդին իջնում է երկնքից, և ոսկե մուրճով հարվածում է գետնին, ցույց տալով այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր տաճարը, և ըստ այդ պատմության տաճարը անվանվեց էջ(իջավ) միածին(միածին որդին):

500

Ո՞վ է Գրիգոր Նարեկացին և ի՞նչ հայտնի պոեմ է գրել:

Գրիգոր Նարեկացին եղել է 10 րդ դարի հայ ամենահայտնի դեմքերից մեկը: Բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, վանական:

Նարեկացու պոեմը կոչվում է "Մատյան Ողբերգության", որն աղոթքների ժողովածու է:

500

DOUBLE POINTS ****

Ե՞րբ է տեղի ունեցել հայերի ցեղասպանությունը, ու՞մ կողմից և մոտավորապես որքա՞ն հայեր նահատակվեցին:    

Ինչու՞ ենք ապրիլի 24 ը նշում հայոց զոհերի անմար հիշատակի օր:

DOUBLE POINTS ****

1894-1923 թվականին օսմանյան թուրքերի կողմից իրականացվեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը:

1915 թվի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և դաժանաբար սպանվեցին  անվանի հայ մտավորականներ և զինվորականներ:

M
e
n
u