Գրականություն
Գրականություն
Գրականություն
Գրականություն
Գրականություն
100

Գուշակի'ր՝ ով է այս գրողը։

Մասնագիտությամբ բուժակ է, ով առավել շատ իրեն պատկերացնում էր ցանկացած ոլորտում` բժշկությունը բացի։ Նա ոչ միայն բանաստեղծ էր, այլև հրապարակախոս, հասարակական գործիչ, պետական և մշակութային ոլորտի ղեկավարի պաշտոններ է զբաղեցրել։

Պատասխան` Ռազմիկ Դավոյան

100

Ո՞ր ստեղծագործությունից է տվյալ հատվածը։

Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Թռչուններին նա խղճում էր, մանավանդ ծովային փոքրիկ ու նրբակազմ ծիծեռնակներին, որոնք անվերջ թռչում են ու կեր փնտրում և համարյա երբեք էլ չեն գտնում:

Պատասխան` Հատվածը Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը»  վիպակից է։

100

Ո՞ր ստեղծագործությունից է տվյալ հատվածը։

Նա բարձրանում էր հազար ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում` թափահարելով թևերը, նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Վեր թափահարելիս ձախ թևն ամեն անգամ արգելակվում էր ու նա կտրուկ թավալվում էր դեպի ձախ, ապա, հավասարակշռելով, արգելակվում էր աջը, և նա, ասես տենդի մեջ ցնցվելով, խելահեղորեն թավալգլոր տալով պտույտէջք էր գործում դեպի աջ։

Պատասխան` Հատվածը Ռիչարդ Բախի  «Ջոնաթան անունով ճայը» վիպակից է:

100

Ո՞ր ստեղծագործությունից է տվյալ հատվածը:

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։  Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։ Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։

Պատասխան` Հատվածը Ակսել Բակունցի  «Ալպիական մանուշակը» պատմվածքից է:

100

Քանի՞ մոլորակ է անցել Փոքրիկ իշխանը։ Եվ ու՞մ է յուրաքանչյուր մոլորակում։

Պատասխան` Նա անցնում է 6 մոլորակ.

1️⃣ Թագավորի մոլորակ — հանդիպում է թագավորին։

2️⃣ Փառասերի մոլորակ — հանդիպում է փառասերին։

3️⃣ Խմիչքի մոլորակ — հանդիպում է արբեցողին։

4️⃣ Գործարարի մոլորակ — հանդիպում է գործարարին։

5️⃣ Լապտերավառի մոլորակ — հանդիպում է լապտերավառին։

6️⃣ Աշխարհագրագետի մոլորակ — հանդիպում է աշխարհագրագետին։


200

Ի՞նչ մրցանակներ է ստացել Էռնեստ Հեմինգուեյը։ Ո՞ր երկրներում են սրանք ստանում։


Պատասխան`Հեմինգուեյը արժանացել է Նոբելյան և Պուլիցերյան մրցանակների:

Պուլիցերյան մրցանակը շնորհվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նոբելյան մրցանակը հանձնվում է Շվեդիայում։


200

Գուշակի'ր ստեղծագործությունը զմայլիկների միջոցով։


     

Պատասխան` Օ․ Հենրի «Վերջին տերևը»

200

Գուշակի'ր ստեղծագործությունը զմայլիկների միջոցով։
    

Պատասխան` Հ. Թումանյան «Գիքորը»


200

Ո՞ր կերպարի մասին է հանելուկը:

Վախից փախավ, ճամփա ընկավ,

 Ու թագավոր անգամ դարձավ։

Խաբվեց աշխարհն իր անունից ,

Ո՞վ էր նա այդ պատմությունից։




Այս կերպարը Թումանյանի Քաջ Նազարն է:

200

Ո՞ր կերպարի մասին է հանելուկը:

Ես փոքր եմ, բայց մեծերի մասին
ամենամեծ ճշմարտություններն եմ ասում։
Մի մոլորակից մյուսն եմ գնում,
վարդ ունեմ, որ շատ եմ սիրում։
Աղվեսն ինձ սովորեցրեց մի գաղտնիք՝
ամենակարևորը աչքով չի երևում։
Ո՞վ եմ ես։

Հանելուկը Անտուան դե Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանի մասին է:

300

Ո՞ր ստեղծագործությունից է տվյալ հատվածը։ Ի՞նչ ծագում ունի գլխավոր հերոսի անունը։

Հանկարծ ջրերի վրա տեսավ մի հրաշալի, մի հրաբողբոջ պատկեր․ և երբ հասկացավ, որ այդ իր ցոլքն է, սքանչացավ իրենով և հպարտացավ։

Կրծքի վրա թափթփված մազերը հյուսեց և թողեց, որ հյուսերը ծփան ուսերի և թիկունքի վրա։ Եվ հիացած ու նորից հիացած՝ նայում էր իր պատկերին և չէր հագենում։ Կապույտ երկինքն իր արևով և դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ։


Պատասխան`

Հատվածը Ավետիք Իսահակյանի  «Լիլիթ»  պատմվածքից է։

Անունը առաջացել է եբրայական առասպելից, ըստ որի առաջին կինը կոչվել է Լիլիթ՝ «բոցից վեր բարձրացող»։ 


300

Ո՞ր ստեղծագործությունից է տվյալ հատվածը։

 Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։

Պատասխան` Օ․ Հենրի «Վերջին տերևը»


300

Ո՞ր ստեղծագործությունից է տվյալ  հատվածը։ Եվ ու՞մ է այննվիրված։


Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պատասխան` Հատվածը Բակունցի «Ալպիական մանուշակը»  պատմվածքից է։ Այն նվիրված է Չարենցի կնոջ` Արփենիկ Չարենցի հիշատակին։

300

«Ծերունին և ծովը»  վիպակում երազում ի՞նչ է տեսնում ծերունին։ Ինչու՞։


Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակում ծերունին՝ Սանտյագոն, քնի մեջ հաճախ երազում է առյուծներ ու իր երիտասարդությունը։

Սանտյագոն երիտասարդ տարիներին նավաստի է եղել և տեսել է այդ առյուծներին։ Երազը հիշեցնում է նրա ուժեղ ու երիտասարդ ժամանակները։

300

Գուշակի'ր` ով է այս գրողը։ Նշի'ր նրա իրական անուն-ազգանունը։

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»...Ես ճաշակել եմ այդ բոլորը: 

Պատասխան` Այս գրողը Շառլ Ազնավուրն է: 

Իրական անուն-ազգանունը Շահնուր Վաղինակի Ազնավուրյան է:

400

Ինչու՞ էր  «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»  վիպակի Ջոնաթանի համար կատարելությունը կարևոր։ Ինչպե՞ս է այդ գաղափարը հակադրվում հոտի մտածելակերպին։

 «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակում Ջոնաթանի համար կատարելությունը կյանքի գլխավոր իմաստն էր, քանի որ նա հավատում էր, որ ճայը ծնվել է ոչ միայն սնունդ հայթայթելու, այլ իր հնարավորությունների սահմանները բացահայտելու համար։ Նրա համար թռիչքը պարզապես գոյատևման միջոց չէր, այլ ինքնակատարելագործման ճանապարհ։ Ջոնաթանը համոզված էր, որ կատարելությունը բերում է ազատություն և ներքին երջանկություն։ Մինչդեռ հոտը մտածում էր միայն ուտելու և անվտանգ գոյատևելու մասին, ուստի նրանց համար ցանկացած փորձ վտանգավոր ու անիմաստ էր թվում։ Այդ պատճառով՝ Ջոնաթանի ձգտումը ընկալվում էր որպես խախտում և սպառնալիք հոտի կարգուկանոնին։ Այս հակադրությունը ցույց է տալիս անհատի զարգացման ցանկության և հասարակության սահմանափակ մտածելակերպի բախումը։

400

Գուշակի'ր` ով է այս գրողը։ Ի՞նչ կպատմեք  նրա կյանքի վերջին շրջանի մասին։

Այս հեղինակն աշխատել է որպես լրագրող, եղել է պատերազմական թղթակից, իսկ երիտասարդ տարիքում կամավոր ծառայել է Կարմիր խաչում որպես շտապօգնության վարորդ։ 

Պատասխան` Նա ամերիկացի գրողը Էռնեստ Հեմինգուեյն է։ Նրան հանձնարարվել էր խուսափել ալկոհոլի օգտագործումից լյարդի վնասը նվազեցնելու համար։ Սակայն կյանքի վերջին շրջանն անցնում է բավականին բարդ։ Նա ինքնասպան է լինում իր տանը այն զենքով, որով ինքնասպան էր եղել մի ժամանակ հայրը։

400

Ո՞ր ստեղծագործության հիմքով ստեղծված անիմացիայից է հատվածը:

Պատասխան` Օ․ Հենրի «Վերջին տերևը»

400

Ո՞ր ստեղծագործության հիմքով ստեղծված անիմացիայից է հատվածը:


Պատասխան` Անտուան դե Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»

400

Նշվածներից ո՞վ ամերիկացի գրող չէ: Ո՞ր ազգությանն է պատկանում:

Ռիչարդ Բախ, Օ. Հենրի, Անտուան դե Էքզյուպերի, Հեմինգուեյ:

Նշվածներից ամերիկացի չէ Անտուան դե Էքզյուպերին: Նա ֆրանսիացի գրող և օդաչու է:

500

Դասավորի՛ր տողերը ճիշտ հերթականությամբ` նշելով հեղինակին և վերնագիրը։


Քեզ համար, Հայաստան:

Սարսափից հետո ու վախից հետո,

Քո լավ օրերը ետ կգան նորից,

Քեզ համար, Հայաստան:

Քո գարունները կբացվեն նորից,

Աստված կբուժի լլկված հողը քո –

Ձմռանից հետո, դժոխքից հետո,

Կվերընձյուղվի կենաց ծառը քո –

Զավակներդ ամուր տուն կկառուցեն,

Գալիք օրերդ նորից կերգեն,

Պատասխան` 

Քո գարունները կբացվեն նորից, 

Քո լավ օրերը ետ կգան նորից, 

Ձմռանից հետո, դժոխքից հետո, 

Կվերընձյուղվի կենաց ծառը քո – 

Քեզ համար, Հայաստան: 

Գալիք օրերդ նորից կերգեն, 

Զավակներդ ամուր տուն կկառուցեն, 

Սարսափից հետո ու վախից հետո, 

Աստված կբուժի լլկված հողը քո – 

Քեզ համար, Հայաստան:

Ստեղծագործության հեղինակը Շառլ Ազնավուրն է: Բանաստեղծությունը կոչվում է «Քեզ համար, Հայաստան»:

500

Դասավորի՛ր տողերը ճիշտ հերթականությամբ` նշելով հեղինակին և վերնագիրը։

Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,

որ կարող եմ վերցնել հետս,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

իսկ քարտեզի վրա

թե մի հեռու տեղ գնամ:

որ չկորցնեմ հանկարծ…

Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,

Սա իմ երկիրն է-

ընդամենը արցունքի մի կաթիլ…

Պատասխան`Սա իմ երկիրն է- 

չափերով այնպիսին- որ կարող եմ վերցնել հետս,

 թե մի հեռու տեղ գնամ: 

Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր, 

Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ… 

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին, 

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, 

որ չկորցնեմ հանկարծ…

Ստեղծագործության հեղինակը Հովհաննես Գրիգորյանն է: Բանաստեղծությունը կոչվում է «Սա այն երկիրն է»:

500

Եթե Լիլիթը ապրեր մեր օրերում, ինչպիսի՞ կերպար կլիներ նա։

Գնահատում ենք քննական մտածողությունը։

500

Ո՞ր ստեղծագործության գաղափարն է ամենաշատը պետք այսօր և ինչու՞։

Գնահատում ենք քննական մտածողությունը:

500

Արդյո՞ք «նազարականությունը» գոյություն ունի նաև մեր օրերում։ Ինչպե՞ս։

Այո՛, «նազարականությունը» այսօր էլ կա՝ ինչպես Քաջ Նազար հեքիաթում։ Այն երևում է հատկապես սոցիալական ցանցերում ու հանրային կյանքում, երբ մարդիկ հայտնի կամ հաջողակ են դառնում ոչ թե իրական ձեռքբերումներով, այլ ինքնագովազդով և արտաքին տպավորությամբ։ Սա վտանգավոր է, քանի որ մարդիկ կարող են սկսել վստահել կերպարին, ոչ թե իրական կարողություններին։

M
e
n
u