AI տերմիններ
AI հավելվածներ
Այլ AI տերմիններ
Մեկ այլ AI տերմիններ
AI կայքեր
100

AI-ի այն տեսակը, որն օգտագործվում է բովանդակություն ստեղծելու համար, ինչպիսիք են կոդը, տեքստը կամ պատկերները

Գեներատիվ AI

100

Խաղի անվանումը, որտեղ դուք խաղում եք՝ մարզելով Google-ի AI մոդելը տարբեր առարկաների ուրվագծերը ճանաչելու համար, ապա փորձում եք կռահել, թե որոնք են ձեր ուրվագծերը։

Quick Draw

100

Տերմին, որն օգտագործվում է վեբ էջում պատկերը նկարագրող տեքստի համար, երբ պատկերը տեսանելի չէ (կամ այն պատճառով, որ պատկերը չի բեռնվել, կամ որովհետև օգտատերը կույր է):

Alt text/Ալտերնատիվ տեքստ

100

AI-ը տպավորիչ է, բայց ոչ իդեալական։ Դրա թերությունները արտացոլում են այն ______, որոնք մենք ընտրում ենք AI ալգորիթմները մարզելու համար։


տվյալները

100

Այն կայքը, որը ցույց է տալիս այն մարդկանց նկարները, ովքեր գոյություն չունեն՝ օգտագործելով AI-ը, որպեսզի միավորի մի քանի մարդկանց հատկանիշներ։

200

Տեխնոլոգիաների հավաքածու, որը օգնում է համակարգիչներին զգալ, սովորել, դատել և պահել իրենց այնպես, ինչպես մարդ արարածը կաներ։

Արհեստական բանականություն - AI - Artificial Intelligence


200

Խաղի անվանումը, որտեղ նախկինում միլիարդավոր նկարներով մարզված AI մոդելը կռահում է, թե ինչի մասին է լուսանկարը, և այն նաև ձեզ տալիս է նկարում երևացողի անունը մեկ այլ լեզվով։

Thing Translator

200

AI-ի այն տեսակը, որն օգտագործվում է առարկաների վերաբերյալ կանխատեսումներ անելու նպատակով, քանի որ այն հիմնված է հսկայական տվյալների վրա։ Օրինակ՝ դեմքի ճանաչում։

Predictive AI - Կանխատեսողական AI

200

"_______"-ները հոլովակներ կամ նկարներ են, որոնք թվում են իրական, բայց ստեղծված են AI-ի միջոցով։ Օրինակ՝ հայտնի մարդու հոլովակ, որտեղ նա ասում է որևէ նախադասություն, որն իրականում չի ասել։

Deepfakes - Դիփֆեյք

200

Նշեք երկու տեսակի կոդ, որոնք օգտագործել ենք AI կառուցելու համար՝ GenerationAI-ի ընթացքում։

_______

300

Hամակարգիչների համար տվյալներից սովորելու և որոշումներ կամ կանխատեսումներ կայացնելու միջոց՝ առանց հստակ ծրագրավորվելու։

Մեքենայական ուսուցում - Machine Learning


300

Նշեք այն կայքը, որը ստեղծում է ձեր մեղեդիները՝ հիմնվելով ձեր նախընտրած ժանրի, երաժշտական գործիքների և մի շարք այլ յուրահատկությունների վրա։

300

AI-ի կողմից գեներացված երաժշտությունը կարող է օրիգինալ թվալ, սակայն այն իրականում օրիգինալ չէ։ Այն հիմնված է մեծ թվով կոնտենտի վրա, որի միջոցով էլ այն մարզվել է։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ AI-ը ճանաչի իրական երաժշտի _________ ________-ը։

Հեղինակային իրավունքները

300

AI-ի կողմից ստեղծվածի որակը կախված է ինչպես մարզման տվյալների որակից, այնպես էլ տրված ____-ի որակից։

Պրոմպտ - Prompt - Հուշում

300

Նշեք այն կայքը, որտեղ AI մոդելը կարող է գեներացնել երաժշտություն՝ հիմնվելով ձեր կողմից նկարագրված տեքստի վրա։

400

Տերմին, որն օգտագործվում է AI մոդելի կողմից ստեղծված ապացուցելի կեղծ տեղեկատվության համար։

AI հալուցինացիա

400

Google-ի այն հավելվածի անվանումը, որտեղ կարող եք մոդել մարզել ձայնային ֆայլերի միջոցով, որպեսզի երաժշտական ստեղծագործությունը դասակարգվի տվյալ կատեգորիաների մեջ։

Այն նաև աշխատում է պատկերների հետ։

Ուսուցանվող մեքենա - Teachable machine

400

Նշեք Microsoft-ի կողմից ստեղծված այն հավելվածը, որը նկարագրում է այն ամենը, ինչ տեսնում է հեռախոսի տեսախցիկը։ Այս հավելվածը շատ օգտակար է կույր մարդկանց համար։ 

Seeing AI - Տեսնող AI

400

Դեմքը ճանաչող ծրագրերը, որոնք օգտագործել են սպիտակամաշտ անձանց տվյալներ, կարող են ճիշտ չաշխատել սևամորթների դեպքում։ Սա տվյալների ուսուցման մեջ ______ օրինակ է։

Կողմնակալության

400

Նշեք մեկ մասնագիտական կողմնորոշման դասընթաց, որն արեցինք այսօր առավոտյան։ Այն հիմնված էր ձեր մարդկային տեսակի տվյալների վրա։

RIASEC Test

500

Հարցումներ կամ հուշումներ (Prompt) կազմելու միջոց այնպես, որ ձեր մտադրությունը արդյունավետորեն փոխանցվի AI գործիքին՝ ուղղորդելով այն առավել ճշգրիտ, համապատասխան և օգտակար պատասխաններ ստանալու համար։

Պրոմպտ ինժեներիա - Prompt engineering

500

Նշեք աշխարհում երկու մեծ չաթբոթերին, որոնց օգտագործում եք առօրյայում։

ChatGPT, DeepSeek

500

AI լեզվական մոդելի մանիպուլյացիայի անվանում՝ օգտագործելով ուշադիր մշակված հուշումներ(Prompts), որոնք ստիպում են մոդելին անտեսել նախորդ հրահանգները կամ կատարել չնախատեսված գործողություններ:

Պրոմպտների ներարկում - Prompt injection

500

Մեքենայական ուսուցման ալգորիթմ, որն անվանել են ուղեղի բջիջների անունով։

Նեյրոցանց 

500

Ընկերություն, որն օգտագործում Է AI՝ ստոքային տեսանյութերին համապատասխանող տեսանյութեր ստեղծելու համար, արհեստականորեն ստեղծված մարդկանց պատկերներ՝ օգտատիրոջ կողմից մուտքագրված տեքստով, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ էկրանին պատկերված «մարդը» ասում է մուտքագրված տեքստը։

Սինթեզիա - Synthesia

M
e
n
u