Ինչու՞ չենք լսում ձայնը տիեզերքում։
Այնտեղ չկա միջավայր։
Ո՞ր քիմիական միացությունն է գերակշռում մարդու օրգանիզմում։
Ջուրը։
Ձուն պինդ եփելու համար անհրաժեշտ է 5ր: Քանի՞ րոպե է պետք 6 ձուն պինդ եփելու համար:
5 րոպե
Ինչպե՞ս են կոչվում արյունը սրտից դուրս տանող անոթները։
Զարկերակներ
Ո՞ր քառանկյան համար իմաստ ունի ‹‹ գտե՛ք միջին գիծը›› արտահայտությունը:
Սեղան
Ինչու՞ է մետաղյա նստարանը ձմռանը շատ ավելի սառը թվում, քան փայտե նստարանը։
Մետաղը լավ ջերմահաղորդիչ է։
Ո՞ր նյութն են հանգցնում ջրով, թեև այն չի այրվում։
CaO, կալցիումի օքսիդը, չհանգած կիրն է, ջուր ավելացնելիս հանգում է՝ վերածվելով հանգած կրի՝ Ca(OH)2։
Երկրի արբանյակը Երկրի շուրջ մի պտույտն անում է 100 ր-ում, իսկ մյուսը ՝1ժ 40ր-ում: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը:
100ր=1ժ40ր
Ինչպե՞ս են կոչվում արյան այն բջիջները, որոնք տեղափոխում են թթվածին։
էրիթրոցիտներ
Եռանկյան կողմերն են 1; 1; √2: Գտնե՛լ եռանկյան անկյունները:
45°,𝟒𝟓°,𝟗𝟎°:
Ձեռքերը արագ շփելիս տաքանում են։ Ներքին էներգիան փոխվում է՝
մեխանիկական աշխատանքի միջոցով
Ո՞ր մետաղն է հալվում մարդու ձեռքի ափի ջերմությամբ։
Գալիում մետաղը Ga
Ձուկը կշռում է 8կգ պլյուս իր զանգվածի կեսը: Որքա՞ն է ձկան զանգվածը:
16կգ
Ես այնքան բարակ եմ, որ իմ միջով գազերը կարող են անցնել բջիջներին։ Ի՞նչ անոթ եմ ես։
Մազանոթ
Քառակուսու անկյունագիծը 14 է: Որքա՞ ն է քառակուսու կողմը:
𝟏𝟒√𝟐 կամ 7√𝟐:
Ինչու՞ է տաք օդը բարձրանում վերև։
այն ավելի թեթև է
Ի՞նչ է «չոր սառույցը»։
Պինդ ածխաթթու գազը՝ CO2
Երկու հոգի մոտեցան գետին: Ափին նավակ կար , որը կարող է տեղափոխել միայն մեկին, սակայն երկուսն էլ տեղափոխվեցին մյուս ափ: Ինչպե՞ս դա եղավ:
Նրանք մոտեցել էին տարբեր ափերի։
Ես բարակ խողովակ եմ, որով մեզը գնում է երիկամից դեպի միզապարկ։
Միզածորան
Քառանկյուններից ո՞րն է օժտված առավել քանակությամբ հատկություններով:
Քառակուսին
Եթե զսպանակին ավելի ծանր բեռ կախենք, ապա տատանման պարբերությունը․․․․․․
Կմեծանա։
Ո՞ր գազն է կոչվում ծիծաղեցնող գազ և ինչո՞ւ։
N2O գազը, այն գրգռում է ծիծաղի կենտրոնները և մարդն անզուսպ ծիծաղում է։
Բժիշկը նշանակել էր 3 սրսկում կես ժամը մեկ: Քանի՞ ժամ հետո կատարված կլինեն բոլոր սրսկումները:
1 ժամ
Ո՞ր օրգանն է միաժամանակ հանդիսանում և՛ շնչառական ուղի, և՛ ձայնային ապարատ:
կոկորդ
Եռանկյան կողմերն են 1; 2; √3: Գտնե՛լ եռանկյան անկյունները:
30°,𝟔𝟎°,𝟗𝟎°: