Այս ոսկրային կառույցը, որը սեպոսկրի մի մասն է, պարփակում է հիպոֆիզը և կարող է վիրաբուժականորեն հասանելի դառնալ քթի խոռոչից:
Թրքական թամբ
49-ամյա կինը, ով տառապում է Գրեյվսի հիվանդությամբ, դիմել է իր էնդոկրինոլոգին, գանգատվելով ձեռքերի և ոտքերի մաշկի փոփոխություններից 3 և վերջին 1 տարվա ընթացքում զարգացած թիրոտոքսիկոզի ախտանիշներից: Ֆիզիկական զննմամբ՝ ձեռքերի դորզալ մասերում, նախաբազկի դիստալ մասերում և սրունքների վրա (ձախ) առկա են մանուշակագույն, ոչ խորը, կարծրացած հանգույցներ: Առկա է նաև խպիպ (աջ), էկզօֆթալմ: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել թիրոտրոպինի աննշան մակարդակ և ընդհանուր և ազատ թիրոքսինի ու տրիյոդթիրոնինի բարձր մակարդակներ:
Ինչի՞ նկատմամբ առկա հակամարմինները կլինեն դրական այս հիվանդի մոտ։
Թիրեոտրոպինի ընկալիչ
Այդ համախտանիշի բուժման համար կիրառվում է ռեկոմբինանտ IGF-1
Լարոնի համախտանիշ
42 ամյա կինը գանգատվում է քաշի ավելցուկից, հոգնածությունից, մաշկի չորությունից և ցրտի հանդպ տանեիլության նվազումից/։ Լաբորատոր զննմամբ ԹՏՀ-ն բարձր է։ Հիվանդի մոտ առկա է տիպ I շաքարային դիաբետ:
Հաշիմոտոյի թիրեոիդիտ
Ոչ ոք կղզի չէ մեկուսի — Ջոն Դոն
Ինսուլին
Վահանաձև գեղձի վիրահատությունից հետո հիվանդի մոտ զարգացել է խռպոտություն։ Անգիոգրաֆիան ցույց է տվել վահանաձև գեղձի ստորին զարկերակի կապում։ Ամենայն հավանականությամբ ո՞ր նյարդն է վնասվել։
հետադարձ կոկորդային նյարդ
Ո՞րն է այս հիվանդի առավել հավանական ախտորոշումը։
Ակրոմեգալիա
45-ամյա տղամարդը գանգատվում է մշտական ծարավի զգացումից և միզարձակումից, հայտնելով, որ օրական խմում է ավելի քան 6 լիտր ջուր: Նրան վերջերս իրականացրել են հիպոֆիզի վիրահատությժուն՝ հիպոֆիզար ուռուցքի հեռացման համար: Լաբորատոր զննմամբ առկա է մեզի ցածր օսմոլալություն, շիճուկային նատրիումի բարձր մակարդակ և 4 լիտր մեզ՝ 24 ժամվա ընթացքում:
Ո՞րն առավել հավանական ախտորոշումը
Կենտրոնական անշաքար միզահյուծում
Հիվանդի մոտ առկա է հիպերպիգմենտացիա, ցածր զարկերակային ճնշում, հիպոնատրեմիա և ԱԿՏՀ բարձր մակարդակ։
Ադիսոնի հիվանդություն
Քուշինգի համախտանիշ
Քաղաքացի Զ․-ի մոտ առկա է տետանիա և հիպոկալցեմիա: Լաբորատոր զննմամբ՝ պարաթ հորմոնը բարձր է, իսկ վիտամին D-ն՝ ցածր:
Երիկամային ո՞ր ֆերմենտի անբավարարություն է առկա:
1-ալֆա-հիդրօքսիլազ
Ո՞րն է մաշկի գույնի մգացման պատճառը։
ԱԿՏՀ-ի նախորդող մոլեկուլի՝ պրոօպիոմելանոկորտինից գոյացող մելանոցիտխթանիչ հորմոնի ազդեցությամբ մգանում է մաշկի գույնը (բրոնզախտ):
Կոնի համախտանիշ
Քաղաքացի Լ․-ն ունի երիկամային քարեր, փորկապություն և ոսկրային ցավեր։ Ինչպե՞ս է փոխված նրա օրական դիուրեզը
Պոլիուրիա
Պատահական չէ, որ Բիլի Այլիշի այդ երգը տեղ է գտել նրա <<Ավելի երջանիկ քան երբևէ>> ալբոմում։ Չէ որ հենց ՆԱ է պատասխանատու մեր ապրումակցման և կապվածության զգացմունքի համար։
Օքսիտոցին
40 ամյս տղամարդը գանգատվում է անհագ ծարավի զգացումից, հաճախամիզությունից։ Նրա մեզի օսմոլալությունը ցածր է և առկա է հիպերնատրեմիա։ Ամենայն հավանականությամբ հիպոթալամուսի ո՞ր կորիզն է ախտահարված։
վերտեսողական (սուպրաօպտիկ)
75 ամյա տղամարդը դիմել է իր գաստրոէնտերոլոգին գանագտվելով վերջին 6 ամիսների ընթացքում էպիգաստրալ ցավերից, դիառեայից և քաշի կորստից։ Ֆիզիկական զննմամբ էպիգաստրալ հատվածը ցավոտ է։ ԷՖԳԴ-ով առկա է ծանր էզոֆագիտ, (Panel A), ստամոքսի անտրալ հատվածի էրոզիաներ և դուոդենալ խոցեր (Panel B)։ Ստամոքսի pH ցածր է 2-ից, և առկա է գաստրինեմիա՝ 1000 պգ/մլ (նորմա 13-115)։
Զոլլինգեռ-Էլիսոնի համախտանիշ
40 տ տիետնամացի տղամարդու մոտ առկա է հոգնածություն, հիպոտենզիա և թուլություն։ Նշում է տուբերկուլյոզի պատմություն։ ՀՇ զննմամբ մակերիկամներում առկա են երկկողմանի կալցիֆիկատներ։ Լաբորատոր զննմամբ դիտվում է ԱԿՏՀ-ի բարձր մակարդակ
Ադիսոնի հիվանդություն
Իգական սեռի նորածնի մոտ առկա է անորոշ տեսքի սեռական օրգաններ, կորտիզոլի ցածր 17-հիդրօքսիպրոգեստերոնի բարձր մակարդակ։
Մակերիկամի բնածին հիպերպլազիա
Իր հայտնի <<Լայն փակված աչքերով>> ֆիլմից հետո, Ստենլի Կուբրիկը ձեռնմուխ եղավ <<Լայն բացված աչքերով>> ֆիլմի ստեղծմանը, որը նվիրված է այդ հիվանդությանը։
Գրեյվսի հիվանդություն
Էմբիոնալ ո՞ր կառույցից է առաջացել մակերիկամի միջուկը
Նյարդային խողովակ
36 շաբաթական հղիության ժամանակ ծնված 1 օրական նորածնի տվյալներն են՝ քաշ-1800 գ, սրտի զարկերի հաճախությունը 200/րոպե։ Առկա չէ խպիպ։ Նրա մոր մոտ վերջերս ախտորոշվել է Գրեյվսի հիվանդություն։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս TSH <0.01 μU/L (0.5-5), ազատ T4 >70 pmol/L (14-30) և TSH ընկալիչների հակամարմինների բարձր մակարդակ։
Ո՞րն է հավանական ախտորոշումը
Նորածնային թիրեոտոքսիկոզ
28-ամյա տղամարդը դիմել է կլինիկա`գանգատվելով տեսողական խանգարումներից: Նա հայտնում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում դժվարաց է տեսնում աջ աչքով: Նրա բժշկական պատմության մեջ ուշագրավ են տարած բազմաթիվ վիրահատությունները, այդ թվում բազմաթիվ ֆեոքրոմոցիտոմաների և հեմանգիոբլաստոմայի հեռացման համար: Բժշկական զննման ժամանակ նրա աջ աչքում հայտնաբերվել է ցանցաթաղանթի հեմանգիոմա: Լաբորատոր արդյունքներով առկա չէ մակերիկամների ֆունկցիայի որևէ շեղում: Գլխուղեղի ՄՌՏ հետազոտությամբ առկա է ուղեղիկի հեմանգիոբլաստոմա: Լաբորատոր զննմամբ բարձր է HIF-1-ալֆայի մակարդակը։
Ո՞ր համախտանիշով է նա տառապում
Վոն Հիպպել Լինդաուի համախտանիշ
Տղամարդու մոտ առկա է հիպերտենզիա, հիպոկալեմիա և ռենինի բարձր մակարդակ։ Անգիոգրաֆիայով ամենայն հավանականությամբ ի՞նչ կհայտնաբերվի։
Երիկամային զարկերակի ստենոզ
Այդ հորմոնի հանդեպ անտարբեր չմնաց PIXAR ընկերությունը և արդեն 2024 թ-ին մենք տեսանք նրան <<Inside out 2>> մուլտֆիլմում, որտեղ նա հայտնվում էր բոլոր տագնապալի իրավիճակներում և հաճախ հենց ինքն էր ստեղծում այդ վիճակները։
Կորտիզոլ