Օրգանական մոլեկուլներ և նյութերի փոխանակություն
Բջջի կառուցվածքն ու ֆունկցիաները
Ժառանգականություն և փոփոխականություն (Գենետիկա)

Էկոլոգիա և բնության պահպանություն
100

Ի՞նչ են կենսաբանական պոլիմերները,բերեք օրինակներ։


Կենսաբանական պոլիմերները բարդ նյութեր են, որոնք կազմված են փոքր միավորներից՝ մոնոմերներից։ Օրինակ`

Սպիտակուց՝ պոլիմեր է, մոնոմերը՝ ամինաթթուներ։


100

Որտե՞ղ է գտնվում բջջակորիզը և ի՞նչ է այնտեղ պարունակվում։


 Բջջակորիզը գտնվում է ցիտոպլազմայում և պարունակում է ԴՆԹ՝ ժառանգական տեղեկատվությամբ։


100

Ի՞նչ է ալելը։


Այն գեները,որոնք գտնվում են հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում,կոչվում են ալելներ կամ ալելային գեներ:


100

Ի՞նչ է պոպուլյացիան:


Պոպուլյացիան կազմված է միևնույն տեսակի օրգանիզմներից,որոնք ապրում են ընհդանուր տարածքում,հարաբերականորեն մեկուսացված են նույն տեսակի այլ պոպուլյացիաներից,ազատ խաչասերվում են և տալիս բեղուն սերունդ:


200

Ինչպե՞ս են ամինաթթուները միավորվում՝ կազմելով սպիտակուց։


Ամինաթթուները միանում են պեպտիդային կապերով՝ ձևավորելով սպիտակուցային շղթաներ ռիբոսոմներում։


200

Ինչպե՞ս է գործում գոլջիի ապարատը բջջում։


Այն վերամշակում և փաթեթավորում է սպիտակուցներն ու լիպիդները՝ տեղափոխման համար։


200

Ինչպե՞ս է որոշվում առանձնյակի սեռը։


Սեռը որոշվում է սեռական քրոմոսոմներով՝ XX (աղջիկ), XY (տղա)։


200

Ինչպե՞ս է արտահայտվում էկսպոնենցիալ և լոգիստիկ աճը։


Էկսպոնենցիալ աճը բնութագրվում է այնպիսի աճով, երբ պոպուլյացիան մեծանում է արագ և անընդհատ, քանի դեռ ռեսուրսները անսահման են։

Լոգիստիկ աճը սկսվում է էկսպոնենցիալ, բայց որոշ ժամանակ անց դանդաղում է և կայունանում ռեսուրսների սահմանափակման կամ ակյլ պատճառներով։


300

Ինչո՞ւ են ժառանգականության նյութ անվանում նուկլեինաթթուներին:


Նուկլեինաթթուներին ժառանգականության նյութ են անվանում, որովհետև դրանք պահպանում և փոխանցում են օրգանիզմի գենետիկ ինֆորմացիան սերունդներին։Օրինակ`ԴՆԹ-ն պարունակում է գեները, որոնք որոշում են օրգանիզմի կառուցվածքն ու գործառույթը։

 

300

 Ինչո՞ւ են վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր համարվում։


Դրանք չունեն բջջային կառուցվածք և իրենցից ներկայացնում են կյանքի ոչ բջջային ձևեր:


300

Ինչո՞ւ կարող են նույն ընտանիքում եղբայրներն ու քույրերը տարբեր լինել միմյանցից։


Քանի որ նրանք ստանում են տարբեր գեների համակցություններ ծնողներից՝ գենետիկական փոփոխականության պատճառով։


300

Ինչու՞ են կարևոր ազոտ ֆիքսող բակտերիաները:


Դրանք կարևոր են,քանի որ ազոտ գազը կայծակի կամ որոշ բույսերի արմատների վրա ապրող ազոտ ֆիքսող բակտերիաների միջոցով վերածվում է օգտագործելի միացությունների:


400

 Ի՞նչ կլինի, եթե մարսողական ֆերմենտները չաշխատեն ճիշտ ձևով։


Սննդանյութերը չեն քայքայվի, չեն ներծծվի արյան մեջ, և օրգանիզմը չի ստանա անհրաժեշտ նյութերը։


400

 Ի՞նչ կլինի եթե մետաֆազ փուլը չիրականանա միտոզում:


Եթե մետաֆազ փուլը չիրականանա միտոզում, ապա քրոմոսոմները չեն դասավորվի բջջի կենտրոնում, և չեն կարողանա ճիշտ բաժանվել դուստր բջիջներին։


400

Ի՞նչ կլինի, եթե ծնողներից մեկը ունենա դոմինանտ գենետիկ հիվանդություն,ինչքան է հավանականությունը, որ երեխայի մոտ այն կարտահայտվի:


Երեխան ունի 50% հավանականություն ժառանգելու հիվանդությունը, քանի որ դոմինանտ ալելը բավարար է՝ գիծը արտահայտելու համար։


400

Ի՞նչ կլինի, եթե էկոհամակարգում անհետանան մանր օրգանիզմները (օրինակ՝ բակտերիաները)։


Կկանգնի օրգանական նյութերի քայքայումը, և սննդային շղթան կխախտվի։