Գրականություն
Մաթեմատիկա
Պատմություն
Աշխարհագրություն
Մտածիր, թե կարող ես
100

Ըստ հերթականության նշել հեղինակների անունները:

https://docs.google.com/document/d/1lQN4vfWfHeIU9VUjXG_Ji9vw4u4RfLX-9PEpme0ooZs/edit?tab=t.0


1. Եղիշե Չարենց

2. Դերենիկ Դեմիրճյան

3. Ակսել Բակունց

4. Հովհ. Շիրազ

5. Համո Սահյան

100

Քանի՞ ժամ ունի 1 շաբաթը:

Շաբաթն ունի 168 ժամ:
100

Ե՞րբ, որտե՞ղ, ու՞մ միջև և ինչու՞ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը:

Այն տեղի ունեցավ 451թ., մայիսի 26-ին, Տղմուտ գետի ափին: Հայ-պարսկական զորքերի միջև այն ծագեց և հիմնական պատճառն հանդիսանում էր կրոնափոխությունը:

100

Ո՞րն է այն երկիրը, որը զբաղեցնում է մեկ ամբողջ մայրցամաք:

Աավստրալական միությունը միակ երկիրն է, որ զբաղեցնում է մեկ ամբողջ Ավստրալիա մայրցամաքը:

100

Այս մշակաբուսը շատ տարածված է ամբողջ աշխարհում, բայց այն առաջինը Ռուսաստան բերեց Պետրոս Առաջինը: Ո՞ր մշակաբույսի մասին է խոսքը:

Այդ մշակաբույսը կարտոֆիլն էր:

200

Կարսեցի այս բանաստեղծի երազանքն էր չունենալ գերեզման:

Նրա երազանքն իրականացավ:

Ո՞ւմ մասին է խոսքը և ինչու՞ գերեզման չունեցավ:

 1937թ. շատ գրողներ սովետական բռնաճնշումների զոհ դարձան: Այդ գրողներից էր նաև Եղիշե Չարենցը, ով մահացավ բանտում և այդպես էլ գերեզման չունեցավ:

200

Ինչպե՞ս է նրա անունը, եթե բնական թիվն ունի ճշգրիտ երկու տարբեր բաժանարար:

Այս թիվը պարզ թիվն:

200

Որո՞նք են քրիստոնեության ընդունման հիմնավոր պատճառները:

Տրդատ Մեծ

200

Ո՞ր պետությունն է կազմված ավելի քան 17 000 կղզուց: Որտե՞ղ է այն գտնվում:

Ինդոնեզիա ամենամեծ կղզախմբային պետությունն է. այն գտնվում է Հարավարևելյան Ասիա տարածաշրջանում՝ ավելի քան 17 000 կղզիների վրա:

200

Կրակն ավելի շուտ կհանգցնի եռացրած ջուրը, թե՞ սառը ջուրը: 

Տարօրինակ է, բայց եռացրած ջուրն ավելի շուտ կարող է հանգցնել կրակը, քան`սառը ջուրը:

300

Ասում են, որ այս գրողի մարմինը հերձելուց հետո նկատել են, որ վառված են աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատը, սակայն նրան գնդակահարել են: Խոսքը ո՞ր հեղինակի մասին է և ինչու՞ էին մատներն այրված:

Խոսքն արձակագիր Ակ. Բակունցի մասին է: Գնդակահարությունից առաջ վերջինիս վերջին կամքը եղել է սիգարետ ծծխելը և այն ծխել է մինչև մատների այրվելն ու սիգարետի վառվելը:

300

Արկղում կան 12 կարմիր, 7 կապույտ և 10 կանաչ տոնածառի խաղալիքներ: Առանց նայելու`արկղից ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է վերցնել`համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի խաղալիքները:

Ամենաքիչը պետք է վերցնել 23 խաղալիք, որպեսզի դրանց նեջ բոլոր գույներն էլ լինեն:

300

Հայ մշակույթի զարգացման գործում Արշակունի ո՞ր արքայի դերն է կարևոր, ինչո՞ւ: Ի՞նչ անվամբ է հայտնի այդ ժամանակաշրջանը հայ իրականության մեջ:

Խոսքը Վռամշապուհ /388-414թթ./ արքայի մասին է, ում օրոք ստեղծվեցին հայ գրերը /405թ./, զարկ տրվեց գրականությանը, պատմագրությանը, թարգմանչական գործին: Այդ իսկ պատճառով դարն անվանվեց Ոսկեդար:

300

Ո՞ր երկիրն է հայնի ՛՛Ծագող արևի երկիր՛՛ անվամբ:

՛՛Ծագող արևի երկիր՛՛ անունով հայտնի Է Ճապոնիան, քանի որ ճապոներենով իրենց երկիրն անվանում են Նիպոն կամ Նիհոն, ինչն էլ թարգմանաբար այդ է նշանակում: Ճապոնիան ամենմոտն է 1800 , որտեղից էլ սկսվում է նոր օրը:

300

Առասպելական այս հերոսը մազերի փոխարեն գլխին կրում է օձեր: Խոսքը ո՞ր հերոսի մասին է: Ի՞նչ գիտեք նա մասին:

Ըստ առասպելի իր գեղեցկությամբ ուզում էր մրցել Աթենասի հետ, որը պատժում է նրան այդ հանդգնության համար Մեդուզայի գլխի գանգուր մազերը դարձնելով օձեր, իսկ ոտքերը՝ պղնձե սմբակներ։ 

Նա իր հայացքով կարող էր քարացնել իր աչքերի մեջ նայող մարդկանց և այլ կենդանի էակներին

400

Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված են անվանի  մշակույթային և  հասարակական-քաղաքական հայ գործիչներ: 

Գերեզմաներից մեկը չունի շիրմաքար: Ո՞ւմն է այն և ինչու՞ չունի:

Խոսքը Հովհ. Շիրազի կտակի մասին է: Վերջինս կտակով կարգադրել է իր վրա շիրմաքար չդնել, որ երբ Մասիսը հայերը վերադարձնեն ու ցնծան, ուրախության այդ ձայները հասնեն նաև իրեն:

400

Ուսուցիչը դասարան բերեց 57 տետր և հավասար բաժանեց աշակերտնեին: Քանի՞ աշակերտ կար դասարանում և քանի՞ տետր ստացավ նրանցից յուրաքանչյուրը:

Դասարանում կար 19 աշակերտ և յուրաքանչյուրը ստացավ 3 տետր:

400

Գնահատեք և հիմնավորեք Վասակ Սյունու վարած քաղաքականությունը:

.....

400

Ո՞ր երկրում Նոր տարին կարելի է դմավորել մի քանի անգամ:

Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ կարելի է Նոր տարին դիմավորել մի քանի անգամ՝ 11 ժամային գոտիներում գտնվելու շնորհիվ: Սա նշանակում է, որ երբ նորը արդենսկսվում է երկրի մեկ հատվածում, մյուս հատվածներում դեռ հին տարին է, ուստի՝ կարելի է տեղաշարժել արևելքից արևմուտք և տարբեր տարածքներում Նոր տարին դիմավորել:

400

Ի՞նչն է, որ քնելուց առաջ միացնում ենք, իսկ արթնանալիս`անջատում:

Զարթուցիչ:

500

Հայ բանաստեղծներից մեկը մոր մահից հետո իր տունը չի վերանորոգել: Խոսքն ու՞մ մասին է և ինչու՞ նա տունը չի վերանորոգել:

Հովհաննես Շիրազը, ում անվանում են նաև «մոր երգիչ», իր տունը չի վերանորոգել մոր մահից հետո։ Պատճառն այն էր, որ մայրը կույր էր և ամեն քայլի համար ամուր հենվում էր պատին։ Պատի վրա մնացել էր նրա մոր մրոտված ձեռքերի մատնահետքերը և նա չէր ցանկացել վերանորոգել տունը, որպեսզի մոր հուշերը մնան իր հետ։

500

Կռունկները երամով թռչում են այնպես, որ ստացվում է եռանկյուն, սկզբում մեկ կռունկ, հետևից՝ երկուսը, հետո երեքը և այլն: Քանի՞ կռունկ է երամում, եթե վերջին շարքում 15 կռունկ կա:

Երամում կա 120 կռունկ:

500

Ի՞նչ է հեղափոխությունը: Ինչու՞ են գիտնականները նեոլիթյան ժամանակաշրջանը որակում հեղափոխական:

,,,,,

500

1․ Ո՞ր պետություններն են գտնվում երկու մայրցամաքներում։

1. Թուրքիա – Ասիա և Եվրոպա

  • Բոսֆորի նեղուցը բաժանում է եվրոպական և ասիական հատվածները։
  • Ստամբուլն այն եզակի քաղաքներից է, որը տարածված է երկու մայրցամաքներում։

2. Ռուսաստան – Եվրոպա և Ասիա

  • Ուրալյան լեռները համարվում են սահմանային գիծը։
  • Մոսկվան Եվրոպայում է, բայց երկրի մեծ մասը գտնվում է Ասիայում։

3. Եգիպտոս – Աֆրիկա և Ասիա

  • Սինայի թերակղզին երկրին տալիս է փոքրիկ հատված Ասիայում, մինչդեռ մնացած մասը Աֆրիկայում է։

4. Ղազախստան – Եվրոպա և Ասիա

  • Ուրալ գետն ու լեռները հանդիսանում են աշխարհագրական սահմանը։
  • Մեծ մասը Ասիայում է, բայց մի հատված մտնում է Եվրոպայի տարածք։

5. Ինդոնեզիա – Ասիա և Օվկիանիա

  • Արևմտյան Նոր Գվինեան (Պապուա և Պապուա Բարատ նահանգները) գտնվում է Օվկիանիայում։
  • Մնացած Ինդոնեզիայի տարածքը գտնվում է Ասիայում։

6. Պանամա – Հյուսիսային և Հարավային Ամերիկա

  • Պանամայի ջրանցքը ավանդաբար համարվում է սահմանը։
  • Երկրի մի փոքր հատված քարտեզներում դասվում է Հարավային Ամերիկային։
500

Կոկո Շանելի սիրելիի մահից հետո վերջինս ասաց, որ ինքը կստիպի սիրելիի մահը սգա ողջ աշխարհը:

Ինչպե՞ս Կոկոն ստիպեց, որ մարդիկ ՙՙսգանՙՙ:

Շանելը ստեղծեց ՙՙփոքրիկ սև զգեստըՙՙ, որ բոլո կանայք ունենան իրենց պահարաններում  կրեն: