Ինչպես են ձկները շնչում ջրում և ի՞նչն են նրանց օգնում շարժվել
Շնչում են խռիկներով, շարժվում են լողակներով
Ինչու՞ գիշատիչ թռչուններն ունեն սուր ճանկեր։
Որս բռնելու համար
Քանի՞ ոտք ունեն միջատները և ունե՞ն արդյոք ողնաշար.
Ունեն 6 ոտք և չունեն ողնաշար (անողնաշարավոր են):
Որոնք են աղբի տեսակավորման հիմնական խմբերը:
Թուղթ, պլաստիկ, ապակի, մետաղ
Ո՞րն է Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը:
Սևանա լիճը։
Ինչպե՞ս է բևեռային արջը պաշտպանվում ցրտից
Հաստ մորթի և ճարպի շերտ
Ի՞նչպիսի կտուց են ունենում գիշատիչ թռչնները
Գիշատչիներն ունեն կեռ է և հզոր
Որտե՞ղ են գտնվում խխունջի աչքերը:
Գլխի վրայի երկար շոշափուկների ծայրերին.
Ի՞նչ է նշանակում աղբի վերամշակում:
Թափփերից և նոր օգտակար իրեր պատրաստելու համար.
Ինչպե՞ս կարող ես ջուր խնայել տանը (նշի՛ր 1 ձև):
Ատամները լվանալիս փակել ծորակը կամ օգտագործել բաժակով ջուր:
Ի՞նչով է օգնում խխունջներին և ձկներին լորձի շերտը:
Փոքրացնում է շփումը
Ի՞նչն է օգնում բադերին լավ լողալ ջրում:
Մատների արանքում եղած լողաթաղանթները
Ինչո՞վ է սարդը տարբերվում միջատներից.
Սարդն ունի 8 ոտք, իսկ միջատները՝ 6:
Բեր «երկրորդային օգտագործում» (reuse) մեկ օրինակ:
Օրինակ՝ դատարկ ապակե տարան օգտագործել որպես մատիտների աման կամ ծաղկաման:
Ինչո՞ւ չի կարելի խմել օվկիանոսի ջուրը.
Որովհետև այն աղի է, իսկ մարդուն անհրաժեշտ է քաղցրահամ ջուր:
Ինչո՞ւ է սպիտակ արջի մաշկը սև, իսկ մորթին՝ թափանցիկ/սպիտակ.
Սև կլանում է արևի ջերմությունը, իսկ մորթին քողարկում է
Նշի՛ր փետուրների երկու տարբեր ֆունկցիաներ:
Օգնում են թռչել (թռիչքային փետուրներ) և պահպանում են մարմնի ջերմությունը.
Ի՞նչ է արտադրում խխունջը տեղաշարժվելիս և ինչու՞:
Արտադրում է լորձ,որպեսզի հեշտ սահի և պաշտպանի իր մարմինը վնասվածքներից:
Ինչո՞ւ է անտառների հատումը վտանգավոր կենդանիների համար:
Քանի որ նրանք զրկվում են իրենց բնական ապրելավայրից, տնից և սննդից:
Ինչպե՞ս են բույսերը ստանում ջուր և ի՞նչ են անում դրանով.
Ստանում են արմատներով և օգտագործում են սնունդ պատրաստելու և աճեցնելու համար
Ինչո՞ւ են որոշ կենդանիներ ձմռանը քուն մտնում:
Էներգիա և սննդի պակասը խնայելու համար
Կան թռչուններ, որոնք չեն կարողանում թռչել (օրինակ՝ պինգվինը կամ ջայլամը): Ինչպե՞ս են նրանք հարմարվել իրենց միջավայրին և ի՞նչն է փոխարինում թռիչքին:
Նրանք թռչելու փոխարեն զարգացնել են այլ հմտություններ. Պինգվինները հիանալի լողում են ջրում (թևերը ծառայում են որպես լողակներ), իսկ ջայլամները շատ արագ վազում են հզոր և երկար ոտքերի շնորհիվ:
Ինչպե՞ս է խխունջը պաշտպանվում երկարատև չորությունից.
Մտնում է խեցու մեջ և մուտքը փակում է լորձի թաղանթով, որպեսզի ներսում խոնավություն մնա:
Ինչպես է օդի աղտոտվածությունն ազդում մարդու առողջության վրա:
Այն կարող է առաջացնել հազ, շնչառական հիվանդություններ և թոքերի խնդիրներ.
Երկրագնդի մեծ մասը ծածկված է ջրով (օվկիանոսներով), այդ դեպքում ինչո՞ւ են բնապահպաններն անհանգստանում, որ ջուրը կարող է վերջանալ, և հորդորում են խնայել այն։
Որովհետև օվկիանոսների ջուրը աղի է և պիտանի չէ խմելու, կենցաղի կամ բույսերի ջրելու համար, իսկ քաղցրահամ ջրի պաշարները Երկրի վրա շատ քիչ են (ընդամենը մոտ 3%).