Հայոց պատմության
անհատներ

Համաշխարհային պատմություն
Հասարակագիտություն
Աշխարհագրություն
Հայոց պատմություն
ընդհանուր
10

 ⁠Նա վերցրել էլ Հայաստանը նվաճած երկրի թագավորի ու նրա հոր անունը, բայց մեկընդմիշտ փոխեց մեր կյանքը։

Վռամշապուհ

10

⁠Այդ նշանավոր կինը ամուսնացած է եղել իր երկու եղբայրների հետ, որոնք ունեցել են միևնույն անունը։ Նրանց միակ տարբերությունը թվերն էին՝ XIII և XIV: Ո՞վ էր նա։

Կլեոպատրա VII

10

⁠Այսպիսի կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանության իսկական տերերը պատասխանատվություն են դսևորում մեկ օր։

Ժողովրդավարություն

10

Եվրոպական ո՞ր երկրի տարածքում է գտնվում Ձմեռ պապի տունը։

 Ֆինլանդիա

10

⁠Կոնյակ, գետերի երկիր, դալար բարդի. գտեք ընդհանրությունը:  

Նաիրի

20

Ապրել է 5-րդ դարում, տվել է պետությունների կործանման ամենակարեւոր «ախտանիշները»

Մովսես Խորենացի

20

Այդ պատերազմներին մեկնելիս բոլոր մասնակիցները հայտարարում էին՝ «Աստված է այսպես կամենում»։ Իրենց այդ պատերազմը հաճախ անվանում էին նաև «ճանապարհ», «ուխտագնացություն»։ Ինչի՞ մասին է խոսքը։

Խաչակրաց արշավանքների

20

Մխիթար Գոշը գրում էր օրենքներ մի ժամանակ, երբ մարդիկ տարբեր դիրք ունեին հասարակությունում։ Նա փորձում էր այնպես անել, որ որոշումը կախված չլինի նրանից՝ ով է կանգնած դատարանի առաջ։ Ի՞նչ արժեք էր նա փորձում ամրապնդել։

Արդարություն

20

Ինչու՞ են ֆրանսիացիները իրենց երկիրը կոչում «հեքսագոն»:

Ֆրանսիացիները իրենց երկիրը հաճախ անվանում են «Հեքսագոն» (L’Hexagone), քանի որ մայրցամաքային Ֆրանսիայի տարածքի ուրվագիծը քարտեզի վրա մոտավորապես հիշեցնում է վեցանկյուն (հեքսագոն)։

20

⁠Այսօր նա հետևում է կարգուկանոնին, իսկ նախկինում կառավարում էր Հայաստանը և ոչ միայն։

Ոստիկան

30

Երիտասարդ ազատագրական գործիչ, որը կարողացավ հանդիպել իր ժամանակի գրեթե բոլոր նշանավոր առաջնորդներին։

Իսրայել Օրի

30

2.⁠ ⁠Այս կառույցը ունի 700-ից ավելի սենյակ, 60 սանդուղք, 1200 բուխարի։ Իսկ նրա Հայելիների սրահը կառուցելու համար վենետիկցի հայելի պատրաստողներին լրջորեն կաշառել էին՝ դրանով զրկելով Վենետիկին այդ ոլորտում իր մենաշնորհից։ Ո՞ր կառույցն էր դա և ո՞վ էր այն կառուցել։

Վերսալի պալատ, կառուցել է Լուի XIV-ը

30

Հին Հունաստանում արդարադատության աստվածուհի Թեմիսին պատկերում էին աչքերը կապած և ձեռքին՝ կշեռք։ Նրա համար կարևոր չէր՝ ով է կանգնած իր առաջ, այլ այն, որ որոշումը լինի նույնը չափի բոլորի համար։ Ո՞ր արժեքն էր խորհրդանշում Թեմիսը։

Հավասարություն

30

Ի՞նչ է նշանակում «գերմանական հրաշք» (Wirtschaftswunder)

«Գերմանական հրաշք» կոչվում է Գերմանիայի չափազանց արագ և կայուն տնտեսական վերականգնումը և զարգացումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես՝ 1950–1960-ական թվականներին։

30

Այդ թագավորությունը անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում: Ո՞ր թագավորության մասին է խոսքը:

Կիլիկիա

40

Նա վերականգնեց հայոց թագավորությունը Մայր հայրենիքից հեռու, իսկ անունը առյուծ էր նշանակում:

Լևոն Մեծագործ

40

8.⁠ ⁠Այդ պետությունը այնքան կարևոր հետք է թողել, որ մինչ օրս հայտնվում են նրա «ժառանգորդներ»։ ԱՄՆ-ը, օրինակ, իր պետական կարևոր բոլոր կառույցները անվանել է այդ պետության համապատասխան կառույցների օրինակով։ Ռուսաստանը մինչ օրս կիրառում է «ժառանգություն» ստացած զինանշանը։ Ո՞ր պետությունն էր դա։

Հին Հռոմ (Հռոմեական կայսրություն, Հռոմեական հանրապետություն)

40

⁠Ես տեսանելի չեմ, բայց բոլորը զգում են իմ ազդեցությունը։ Ես սահմաններ եմ դնում, բայց նաև տալիս եմ լավ հնարավորություններ։ Եթե ինձ անտեսեն, կսկսվի քաոս։ Բոլոր մարդիկ ունեն ինձնից։

Իրավունք

40

Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսության գլխավոր ճյուղը շարունակում է մնալ նավթի արդյունահանումը, սակայն պետություն փորձում է նվազեցնել նավթից կախվածությունը: Տնտեսության ո՞ր ճյուղն է ներկայումս ամենաեկամտաբերը ԱՄԷ տնտեսության մեջ նավթի արդյունահանությունից բացի:

Զբոսաշրջությունը/տուրիզմը

40

Ո՞ր խորհրդաժողովն է գումարվել Սյունիքում՝ Իսրայել Օրու նախաձեռնությամբ և Մելիք Սաֆրազի օժանդակությամբ, որտեղ Սյունիքի 11 մելիքները կազմել են գրություններ՝ ուղղված եվրոպական ու ռուսական առաջնորդներին՝ Հայաստանի ազատագրության գործին աջակցելու խնդրանքով։

ԱՆգեղակոթի ժողով

50

⁠Նրան Բարսեղ կկոչեին, եթե ապրեր Հայաստանում, բայց նա Բյուզանդիայի կայսրն էր:

Վասիլ

50

4.⁠ ⁠Հին աշխարհում ոչ բոլորը կարող էին օգտագործել ամենաթանկարժեք նյութերը, քանի որ դրանք, բացի թանկ լինելուց, նաև արտացոլում էին բարձր դիրքը հասարակության մեջ։ Անվանեք առնվազն երկու այդպիսի նյութ Հին աշխարհից։

Մետաքս, որդան կարմիր, փյունիկյան մանուշակագույն ներկ

50

⁠Ըստ Մովսես Խորենացու Հայերի նախնի Հայկը կռվեց Բելի դեմ, հաղթեց և աշխարհ բերեց կարևոր արժեքներից մեկը։ Որ արժեքի մասին է խոսքը։

Ազատություն

50

Նշել 1 նեղուց և 1 ջրացք, որոնցով նավթ տեղափոխող նավըը պետք է անցնի Իրաքից մինչև Ֆրանսիա տեղափոխվելու համար։

Իրաքից Ֆրանսիա նավթ տեղափոխելու ընթացքում նավը անցնում է՝

· Հորմուզի նեղուց

· Բաբ էլ-Մանդեբի նեղուց

· Ջիբրալթարի նեղուց

· Սուեզի ջրանցք

50

 ⁠Նրան Բարսեղ կկոչեին, եթե ապրեր Հայաստանում, բայց նա Բյուզանդիայի կայսրն էր:

Վասիլ