Բազմակի ընտրություն
Ճիշտ/Սխալ
Գուշակիր բառը
100

Ի՞նչն է զբաղվում աշխատակիցների ներգրավման, վերապատրաստման, գնահատման և պահման գործընթացներով։

1) Ֆինանսներ

2) Մարքեթինգ

3) Տեխնիկական սպասարկում

4) Մարդկային ռեսուրսների կառավարում

4) Մարդկային ռեսուրսների կառավարում

100

SKYE ակումբի հիմքում ընկած է երիտասարդական ակումբների պարզ գաղափարը

Ճիշտ է 

100

Սա այն իրավիճակն է, երբ մարդիկ կամ խմբեր ունեն տարբեր կարծիքներ, նպատակներ կամ շահեր, և այդ տարբերությունը կարող է առաջացնել անհամաձայնություն կամ լարվածություն։

Ո՞ր իրավիճակի մասին է խոսքը։

Կոնֆլիկտ

200

Նշվածներից ո՞րը SKYE ակումբի հանդիպումների երեք բաղադրիչներից չէ

1) Խաղեր

2) Տնային առաջադրանքներ

3) Պատմվածքներ

4) Համայնքային ծառայության ուսուցման ծրագիր

2) Տնային առաջադրանքներ

200

Հանրային քաղաքականության վրա ազդեցություն գործելը շահերի պաշտպանության մի ձև է։

Ճիշտ է
200

Ես բիզնես եմ, բայց իմ նպատակը միայն եկամուտը չէ։ Ես փորձում եմ լուծել հասարակական խնդիրներ՝ ստեղծելով փոփոխություն։ Իմ շահույթը նաև սոցիալական ազդեցությունն է։

Ո՞վ եմ ես

Սոցիալական ձեռներեցություն

300
Ո՞ր տարիքային խմբի համար է նախատեսված SKYE ակումբը

1) 16-18

2) 18-25

3) 16-35

4) 18-35

2) 18-25

300

SKYE-ի նպատակն է ստեղծագործաբար համակցել զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը՝ անձի մասնագիտական զարգացման համար։

ՍԽԱԼ Է

Համայնքային բարեփոխման, այլ ոչ թե մասնագիտական զարգացման համար

300

Բարոյական ........... քաղաքացիական հասարակության զարգացման և սոցիալական կապիտալի աճի հիմքն են: ....... օրինակ կարող է լինել վստահությունը, պատասխանատվությունը, հարգանքը, և այլն

Արժեքներ

400

ՍՔԱՅ-ի շրջանակներում «հմտությունը» քանի՞ մասից է բաղկացած 

1)5

2)4

3)3

4)2


3)3

Հմտություն = գիտելիք+կարողություններ+ արժեքներ/մտածելակերպ

400

SKYE ակումբի շրջանակներում մասնակիցների մոտ ձևավորվում են 8 հմտություններ՝ հարգանք, պատասխանատվություն, ազնվություն, վստահություն, խիզախություն, մասնակցություն, կարեկցանք և հաստատակամություն

ՍԽԱԼ Է

Ձևավորվում են 9 հմտություններ, ցանկում բացակայում էր միասնությունը

400

Սա վիզուալ գործիք է, որը սովորաբար օգտագործվում է նախագծերի պլանավորման ժամանակ։ Այն ցույց է տալիս տարբեր առաջադրանքներ, դրանց մեկնարկի և ավարտի ժամանակը, և ինչպես են դրանք հաջորդում կամ զուգահեռ ընթանում։ Հաճախ ներկայացվում է սահիկաձև գծերով։


Գանտի աղյուսակ

500

Ո՞ր շարքում է ճիշտ գրված SKYE ակումբի մոդուլների անվանումները

1) Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական ձեռներեցություն, Կամավորություն, Աշխատունակություն

2) Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական ձեռներեցություն, Առաջնորդություն, Աշխատունակություն

3) Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական զարգացում, Առաջնորդություն, Աշխատունակություն

4) Ակտիվ մասնակցություն, Սոցիալական ձեռներեցություն, Առաջնորդություն, Աշխատունակություն

2) Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական ձեռներեցություն, Առաջնորդություն, Աշխատունակություն

500

SKYE ակումբի հապավումը բացվում է որպես Support and Knowledge for Youth Economic Empowerment (Աջակցություն և Գիտելիք երիտասարդների տնտեսական հզորացման համար)

ՍԽԱԼ Է

Skills and Knowledge for Youth Economic Empowerment (Կարողություններ և գիտելիքներ երիտասարդների տնտեսական հզորացման համար)

500

․․․․․․․․․․․․․կրթությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս վերափոխվել`սովորելով: Ի տարբերություն ավանդական կրթության տեսակների`․․․․․․․․․․․․․․․ կրթությունը ներգրավում է ուսանողների հույզերը, մտածելակերպը, ամբողջ էությունը, և տրամադրում է շարունակական վերլուծության հնարավորություններ:

Անվանե՛ք կրթության «տեսակը»

Փորձարարական